четверг, 12 декабря 2013 г.

Мороз и солнце! Лес чудесный! ))

Зима: холодно, мороз, а все равно очень хочется на улицу. Зимой там есть чем заняться - санки, лыжи, коньки. Недаром сейчас так популярны зимние виды спорта - их любят почти все. Замечательно, что прямо среди зимы есть каникулы, можно, проснувшись с утра, хватать коньки и бежать на ближайший каток. Если зима суровая, холодная, то небольшие озера и речки промерзают до самого дна. Но здесь нужно быть осторожным и убедиться, что лед действительно толстый и надежный, прежде чем ступать на него. Лучше залить каток у себя во дворе.

суббота, 7 декабря 2013 г.

Оренбургская область


Площадь Оренбургской области составляет 123 700 км², по этому показателю она занимает 2 на восток составляет 755 км, с севера на юг — 425 км. Общая протяженность границ составляет 3700 км. Вся западная граница Оренбургской области приходится на Самарскую область. На северо-западе область граничит с Татарстаном, а на юго-западе с Саратовской областью. Северная граница от реки Ик до реки Урал огибает Башкортостан. На северо-востоке область граничит с Челябинской областью. Вся остальная граница протяженностью 1670 км, восточная и южная — приходится на три области Казахстана: Кустанайскую, Актюбинскую и Западно-Казахстанскую. Существующие сегодня границы установлены 7 декабря 1934 года. На территории области находится Оренбургский заповедник. На территории находится Общий Сырт.

пятница, 19 июля 2013 г.

Մոսկվայում հային կանացի խալաթով դատարան են բերում ու ստորացնում, իսկ մեր պատկան մարմինները լուռ են

Մոսկվայում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի ,,հերոսը,, հայ է՝ Հրաչյա Հարությունյան... Բոլորս ենք ցավ ապրում կատարվածի համար, ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Ցավում ենք նաև արցախյան պատերազմի բովով անցած հայ մարդու, որդեկորույս հոր համար, որին սպառնում է շատ ծանր դատավաճիռ...

среда, 17 июля 2013 г.

Վահան Թոթովենց

Վահան Թոթովենց (Սեպտեմբերի 1, 1889թ. - Հուլիսի 18, 1938թ.), հայ գրող, արձակագիր։ Ծնված Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, սովորելով ԱՄՆ-ում և ապա՝ վերադառնալով հետագայում խորհրդայնացված Հայաստան, Թոթովենցը հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համակերպված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ ազգային գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938-ին ստալինյան մաքրագործումների զոհերից է։Վահան Թոթովենցը ծնվել է Օսմանյան Կայսրության Խարբերդ գավառի, Եփրատի ափին գտնվող Մեզրե քաղաքում, որն Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ Ծնողները սերում էին Ակն քաղաքից, այսպես Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, որոնք 18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզրե։

понедельник, 15 июля 2013 г.

Ռեմբրանդտ վան Ռեյն

Հոլանդացի մեծ նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնը ծնվել է հուլիսի 15-ին 1606 թվականին Լեյդենում: Ռեմբրանդտի լույս աշխարհ գալու ժամանակ նրա հոր գործերը շատ լավ էին ընթանում, ինչն էլ թույլ էր տալիս նրան ավելի լավ ուսում ստանալ: Ռեմբրանդտը ընդունվեց լատինական դպրոց, որպեսզի հետագայում կարողանա ընդունվի լեյդենյան համալսարան:

воскресенье, 14 июля 2013 г.

Կողբ-Զիկատար

Կողբ գյուղի մասին I գրավոր հիշատակությունը արել է Մովսես Խորենացին 368թ-ին: Ըստ երևույթի գյուղը 1645 տարեկան է,սակայն ստույգ տեղեկություն չէ:Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղն է: Սահմանակից է Վրաստանին ու Ադրբեջանին, սակայն ունի համասեռ բնակչություն:Կողբ բառը կապված է կողպեք բառի հետ, այսինքն՝ երբ պարսիկները արշավել են դեպի Վրաստան, Կողբ գյուղը պարսիկների համար կողպեք է հանդիսացել:
 Ըստ գյուղացիների կողբ բառը հապավում է՝ Կադրեր, որոնք ղեկավարում են բոլորը:Կողբ գյուղից են եղել բազմաթիվ նշանավոր մարդիկ՝ մանկագիր Հակոբ Աղաբաբը, ինժիներՆիկոլայ Ջաղինյանը և այլոք:Նիկոլայ Ջաղինյանը 1921 թվականն գյուղացիների օգնությամբ գետիցառուենփորելկառուցել է Հայաստանի առաջին ՀԷԿ-նուսղոցարանը: Իդեպ, այս տեղեկությունը նրանց հասել է, երբ պատի միջից շիշ են գտել, շշի մեջ թուղթ է եղել և վրան գրված է եղել վերոնշյալ տեղեկությունը:Գյուղի Զիկատար կոչվող բարձունքում կառուցված է  Զիկատար բնապահպանական կենտրոնը: Զիկատար բառը ստուգաբանորեննշանակումէՁիգկատար:Չնայած նրան, որ Կողբ գյուղը գտնվում է Տավուշի մարզում, գյուղացիների իրենց համարում են լոռեցիներ, քանի    :Այս տեղեկությունը մեզ տվել  է Զիկատար բնապահպանական կենտրոնի մենեջեր Արտավազդ Եգանյանը, նա նաև Կողբի նախկին գյուղապետն է:
Բջիջներ էկոակումբ-Նարեկ Եվա, Անի, Արտուշ

«Զիկատար» բնապահպանական կենտրոն

«Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 26 սեպտեմբերի 2002թ.-ի թիվ 1587-Ն որոշման հիման վրա «Անտառային գիտափորձարարական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման արդյունքում : Այն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական ոլորտի գծով փորձարարական և ուսուցողական աշխատանքներ կատարող կազմակերպություն է:
Կազմակերպության գործունեության առարկան «Զիկատար» պետական արգելավայրի տարածքում գտնվող անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպա¬նու¬թյան, վերականգնման, վերարտադրության« ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործման, անտառշինական աշխատանքների, անտառ-էկոլոգիական փորձարարական ուսումնասիրությունների, անտառի գենտիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների իրականացման ապահովումն է:

Ժիրայր Անանյան` (քանի,որ այսօր հուլիսի 14-ն է, դրա համար ես կփորձեմ Ժիրայր Անանյան-ի մասին խոսել, որովհետև այսօր նրա ծննդյան օրն է)

Ժիրայր Հրայրի Անանյան (Տեր-Անանյան) (1934, հուլիսի 14 - 2004, ապրիլ), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980-ից։
Ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ` քաղաք)։ 1952-ին ավարտել է Երևանի Մ. Մալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին` Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-80-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեումէ սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա` գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։

Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան (1973), Ստեփանակերտի Մ. Գորկու անվան, Թբիլիսիի Ս. Շահումյանի անվան (1974), Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978), Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան (1983) պետական թատրոններում։ Նույն դրաման տեղ է գտել «Տեատր» հանդեսի 1973-ի Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում։

Интересные факты о кенгуру.

Кенгуру — это млекопитающее отряда сумчатых, семейства кенгуровых. Ученые выделяют около 55 видов кенгуру, которые обитают в Австралии, Тасмании и Новой Гвинее.
Слово «кенгуру» происходит от «kanguroo» или «gangurru» — названия этого животного на кууку-йимитирском языке аборигенов Австралии (язык пама-ньюнгской семьи), услышанного Джеймсом Куком от аборигенов во время его высадки на северо-восточном берегу Австралии в 1770 году.

Շերլոկ Հոլմս

Շերլոկ Հոլմսի կերպարն ստեղծողը օժտված էր նույնպիսի փայլուն մտածողությամբ, որքան եւ իր հերոս խուզարկուն, հակառակ դեպքում երբեք չէր գրի իր հրաշալի պատմվածքները: Մի անգամ չէ, որ Կոնան Դոյլը հարկադրված է եղել կիրառել իր նշանավոր դեդուկտիվ մեթոդը` իրական կյանքում կատարված անսովոր հանցագործությունների բացահայտման համար:
Դարից ավելի է անցել այն ժամանակից, երբ Արթուր Կոնան Դոյլի տաղանդավոր գրիչը աշխարհին նվիրեց Շերլոկ Հոլմսին արդարության առաջամարտիկին ու վիրտուոզ ջութակահարին: Շերլոկ Հոլմսի հետեւորդներից ոչ մեկը, ոչ Պուարոն, ոչ Մեգրեն կամ Էլերի Քուինը, չկարողացան համեմատվել նրա հետ:
Հոլմսի լույս աշխարհ գալուն պես մարդիկ սկսեցին նրան նույնացնել հեղինակի հետ: Աշխարհի բոլոր ծայրերից նամակներ էին հասցեագրվում Կոնան Դոյլին օգնության խնդրանքով: Վիպասանը դրանց հազվադեպ էր պատասխանում, սակայն մի քանի դեպքերում, երբ համոզված էր, որ արդարադատությունը պարտվել է, զբաղվում էր հետաքննությամբ:

понедельник, 8 июля 2013 г.

Հուլիսի 8-ը համաշխարհային օրացույցում

Հուլիսի 8-ը տարվա 187-րդ օրն է: Տարվա ավարտին մնում է 176 օր:
Համաշխարհային օրացույցում այս օրը նշվում է.
Ռուսաստան՝ Ընտանիքի, սիրո, հավատարմության օր
Զամբիա՝ Միասնականության օր
Սոլոմոնյան կղզիներ՝ Իսաբել պրովինցիայի օր
Մեզ՝ հայերիս համար հուլիսի 8-ը նշանակալի է, քանի որ այսօր ծնվել են արձակագիր, դրամատուրգ Հրանտ Բագրատյանը, պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը, երգիչ Անդրեն, դերասան Հովհաննես Թեքգյոզյանը և դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանը:

Աղբյուր` tesadasht.am

воскресенье, 7 июля 2013 г.

Հուլիսի 7-ին նշում են Վարդավառի տոնը

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո: Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է եւ գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մեհյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բագինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ անելով: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում՝ պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին՝ Նավասարդ ամսի առաջին օրը՝ օգոստոսի 11-ին (ըստ Աբեղյանի՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին): Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփոխվեց եւ տոնի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Զատկական շրջանի մեջ մտնելով՝ Վարդավառը անցավ շարժական տոների շարքը եւ կարող է նշվել 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը:

среда, 3 июля 2013 г.

Պաուլո Կոելո. «Ծննդյան հեքիաթ»

Պաուլո Կոելո: Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով:

воскресенье, 30 июня 2013 г.

Գուրգեն Մահարի, «Երեւանյան քանդակներ»

«Եթե չես կարող գրել բանաստեղծություններ զանազան հարգելի եւ ոչ հարգելի պատճառներով եւ եթե չես կարող գրել պատմվածքներ, որովհետեւ հերոսներդ դեռ չեն տիպականացել, մի հուսահատվիր, նստիր ու գրիր քանդակներ։ Մի թողնի, որ ժանգոտի գրիչդ, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա»: Գուրգեն Մահարի

Մեծն իշխանուհին՝ Նատալի Պալե

Նատալի Պալեի երկրպագուների թվին էին պատկանում պայծառ ու վառ անհատականություններ՝ Սալվադոր Դալլին, Ժան Կոկտոն, Մարիա Ռեմարկը, Անտուան Էքզյուպերին:Նատալի Պալեն (Ալեքսանդր Երրորդ թագավորի փոքր եղբոր՝ Պավել Ալեքսանդրովիչի դուստրը) մոդել էր: Նրա բնատուր գեղեցկությունն ու ազնվական դաստիարակությունը, կանացի հմայքն ու իրեն ներկայացնելու շնորհքը ֆրանսիական նորաձևության սրահներին բերում էին մեծ եկամուտներ:Շուտով նրան նկատում է նաև Մեծն մադմուազելը՝ Կոկո Շանելը, ով Նատալիին հրավիրեց հանրահայտ Լյուսեն Լելոնգի նորաձևության սրահ:

Լյուսեն Լելոնգը հմայված էր Նատալիի գեղեցկությամբ: Նատալիի համար էին նախատեսված այդ նորաձևության սրահի բոլոր լավագույն նմուշները, նրա լուսանկարները չէին իջնում հայտնի ամսագրերի շապիկներից: Գեղեցկուհի իշխանուհուն էին նվիրված Լելոնգի ֆիրմայի այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք էին՝ «Elle…Elle», «Mon Image», «Indiskret»:

вторник, 18 июня 2013 г.

Վալերի Սինելնիկով, «Մանկական հիվանդություններ»

Վալերի Սինելնիկովը մեր ժամանակակիցն է: Նա մասնագիտությամբ բժիշկ է, բնաբույժ, հոգեբանական մի շարք մեթոդների հեղինակ:  Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև նրա մանկավարժական հայացքները:Հիմնել է «Առողջության և գեղեցկության» դպրոցը, որի հիմնական նպատակը սեփական ճակատագիրը տնօրինելը և շրջապատի հետ ներդաշնակ, հաշտ ու համերաշխ ապրել սովորեցնելն է:Վալերի Սինելնիկովը մի շարք աշխատությունների հեղինակ է, որոնցից մեկի` «Ենթագիտակցության գաղտնիքները» գրքից էլ կատարվել է թարգմանությունը:Մանկական հիվանդություններԻմ այցելուների կեսը երեխաներ են: Եթե երեխան մեծ է, ես աշխատում եմ նրա հետ, իսկ եթե շատ փոքր է` ծնողների հետ միասին: Ինձ միշտ էլ հաճելի է հետևել, թե ինչպես են երեխաների առողջացման հետ միաժամանակ փոխվում նաև նրանց ծնողները: Հենց որ ծնողները սկսում են փոխվել, սկսում է առողջանալ նաև երեխան:Երեխաների հետ աշխատելը շատ ավելի հեշտ է ու հետաքրքիր: Նրանց մտածելակերպը դեռևս ազատ է, ծանրաբեռնված չէ ամենօրյա մանր հոգսերով և տարբեր արգելքներով: Նրանք շատ ընդունակ են և հավատում են հրաշքների:Արդեն վաղուց հաստատված է, որ ծնողներն ու երեխաները էներգետիկ-ինֆորմացիոն դաշտերի մակարդակում միասնական ամբողջություն են կազմում:

понедельник, 17 июня 2013 г.

Որտեղ է Գտնվում Բերմուդյան Եռանկյունը

 Ատլանտյան օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Բերմուդյան կղզիներում կաՊուերտո-Րիկո և Ֆլորիդա կղզիներ:Ասում են որ նրանց միջև կա մի շրջան որին անվանում են մի քանի ձևերով:Սատանայական ծով, Ատլանտյան գերեզմանոց, Անիծվածների ծով բայց ամենահայտնի անունն է Բերմուդյան եռանկյուն:Այնտեղ կատարվող ոչ սովորական բաներին հետևում էին միշտ:Արդեն Քրիստափոր Կոլոմբոսի օրագրի հաշվառումներում գրված էր իր կողմնացույցի սխալ աշխատելու և ծովի անհասկանալի շարժումների մասին այս շրջանում:Նավերը սկսեցին անհետանալ ասյտեղ 19-րդ դարի վերջին:1840 թվականին ոչ հեռու նավահանգիստ Նասսաույից որը Բագամյան կղզիների մայրաքաղաքներ:Այնտեղ հայտնաբերել էին ֆրանսիական առագաստանավը որին անվանում էին «Ռոզալի»:Նա գտնվում էր դրեյֆում:Նրա վրա բարձրացրած էին բոլոր առագաստները, կայն բոլոր պետքական սարքավորումները բայց նավի վրայի թիմը չկար:Դա թված շատ անհասկանալի:«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց` այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. հաճախ անհետանում են նավեր ու օդանավեր` առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու: Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր: Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն: «Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թ-ին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը:

понедельник, 10 июня 2013 г.

Մարտիրոս Սարյանը արվեստի մասին «Արվեստ»

Կուզեի, որ Հայաստանը չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ:

Աղբյուր` http://arminebabayan.blogspot.com/2013/04/blog-post_9805.html

Մարտիրոս Սարյանը «Ես իմ անուշ Հայաստանի»-ի մասին «Արվեստ»

Բացի Սուրբ Մեսրոպի ու Սահակի աղոթքներից, որ մանկության հեռավոր տարիներին ժառանգել եմ ծնողներիցս, դպրոցում չեմ սիրել բանաստեղծություն անգիր անել:
... Բայց ահա չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»: Երբեք բերանացի չեմ սովորել, պարզապես գիտցել եմ: Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ:

  Դա մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որ կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն:
  Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»: Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ, վեպ` նույնպես: «Ես իմ անուշ Հայաստանին» ավելի շուտ բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո` հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Սա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է:
  Այսպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաաստված լինել:

Աղբյուր`http://arminebabayan.blogspot.com/2013/04/blog-post_7813.html

Երվանդ Քոչար «Արվեստ»

суббота, 8 июня 2013 г.

Ցտեսություն` Ն. Աղբալյան

Մեր դպրոցն էդքան էլ չէի սիրում, հատկապես վերջին տարում: Բայց որ հիմա հիշում եմ, թե ինչեր էինք անում դասերի ժամանակ` ծիծաղս գալիս ա: Մեր դասարանը դպրոցի ամենակարգապահ ու սովորող դասարանն էր, բայց էլի անկարգություններ անում էինք: Չնայած դրան` բոլոր դասատուներն էլ սիրում էին մեր դասարանը:
Հայոց լեզվի դասատու Սահակյանը, որը կարճահասակ, կարճ մազերով, մի փոքր գեր, բայց շատ հաճելի կին էր,  իմ դուրը գալիս էր: Երբ տնայինները արած չէինք լինում կամ իրեն բարկացնում էինք ասում էր. «Ես ձեր դասարան եմ մտնում ու հանգստանում եմ,  էնպես արեք, որ սիրով մտնեմ»:
Ես, ընկերուհիս ու երկու դասընկերներս իր ժամին միշտ միասին էինք նստում ու ամբողջ ժամին խոսում էինք, բայց էդ ամեն ինչի հետ`դասին էլ էինք մասնակցում:

Ստատուսներ` կյանքի կարևոր մասեր, եղիր ներդաշնակ քո էության հետ

Աղբյուր` http://www.status4ka.am/publ
1)Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում այն մարդու հոգում,ով միշտ ծիծաղում է...
2)Պետք է հանդիպել այնպիսի տղամարդու հետ,ում աչքերում խելացիություն կա, ում խոսքերում իմաստ կա, ում արարքներում կա հարգանք կնոջ նկատմամբ...
3)Գնահատե'ք տատիկներին ու պապիկներին. նրանց մեզնից ոչ բոլորն ունեն...
4)Կարևորը ոչ թե գիտելիքների քանակն է,այլ որակը. կարող ես չափազանց շատ բան իմանալ, բայց չիմանալ ամենաանհրաժեշտը...
5)Ինչ-որ պահի անպայման կգա այն ժամը, երբ կհասկանաս, որ մայրիկդ ճիշտ էր...

понедельник, 27 мая 2013 г.

Ամենասարսափելի տիեզերական երևույթները (տիեզերք ակումբ)


Սեւ խոռոչներ-նրանք այնքան հզոր են որ անգամ լույս, եթե գտնվի համապատասխան հեռավորության վրա, չի կարող փախչել նրա ճիրաններից: Նրանք կլանում են այն ամենը ինչ պատահում է իրենց ճանապարհին: Չնայած այս անհավանական բացատրություններին, նրանք իրական օբյեկտներ են, որոնք տարածված են ամբողջ տիեզերքում: Իրականում, աստղագետները ենթադրում են, որ գերբնական սև խոռոչները լինում են բոլոր գալակտիկաների կենտրոնում, այդ թվում նաև մեր  Ծիր կաթին համաստեղությունում: Այս խոռոչները ունենում են ապշեցուցիչ մեծություններ:


Աղբյուրը` http://www.copypaste.am/2013/03/22/%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D6%83%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%BF%D5%AB%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5/

понедельник, 20 мая 2013 г.

Շատ շուտով Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Շառլ Ազնավուր

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:
2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Մայիսյան 8-րդ հավաքը լուսաբանեցինք, հիմա էլ ամփոփում ենք

Միքայելյան Արտուշ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ուսումնական տարվա վերջում անց է կացվում ստեղծագործական բաց հավաք: Քանի որ կազմակերպվում է մայիսին, այդպես էլ կոչվում է՝ Մայիսյան: Այս տարի Մայիսյան հավաքը 8-րդն էր: Այն  կազմակերպվում է ԿԳՆ նախարարության պատվերով:
Մայիսյան հավաքները կազմակերվում են, որ կրթահամալիրի դասավանդողները և սովորողները ներկայացնեն իրենց հեղինակային ծրագրերի մշակումները, աշխատանքների արդյունքները: Հավաքը բաց է, քանի որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել բաց դասերին, քննարկումներին, ասուլիսներին, կլոր սեղաններին, «Դպիրին» ներկայացնել մանկավարժական հոդվածներ:

четверг, 16 мая 2013 г.

«Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագիծը


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մի հետաքիքիր նախաձեռնություն կա. որոշել ենք դպրոցը դարձնել պարտեզ: Միջին դպրոցն էլ  ակտիվ  մասնակցում է «Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագծին:
Նախագծի շրջանակներում մաքրում են դպրոցի շրջակայքը, դարձնելով այն ավելի մաքուր և հաճելի: Բացի շրջակայքը մաքրելուց  դպրոցի տարածքը  դարձնում են ավելի կանաչ: Հողը ազատում են ասվալտից և փոխարենը տնկում են՝ ծառեր և ծաղիկներ,  հետո այն խնամում  և մշակում են, որպեսզի  դպրոցի շրջակայքը  ավելի գեղեցիկ  լինի: Դպրոցի շրջակայքը գեղեցկացնելու համար մեր տնօրենը կարող էր մասնագետներ բերել, իրենք կսարքեին, բայց այն սեբաստացիներից ոչ մեկի համար հարազատ չէր լինի,  իսկ  երբ մենք մեր ձեռքերով ենք սարքում, միջավայրը դառնում է իսկապես հարազատ: Այդպես մենք մեր շրջապատի նկատմամբ էլ դառնում ենք  ուշադիր ու հոգատար, սովորում ենք սիրել մեզ շրջապատող ամեն մի թուփը և ծառը:



вторник, 14 мая 2013 г.

Մայիսյան հավաքների և սեմինարների արդյունավետությունը

Ողջույնես Արտուշ Միքայելյանն եմ

Ինչպես գիտեքմեր կրթահամալիրում տեղի է ունենում Մայիսյան հավաքԱյս տարի Մայիսյան 8-րդ հավաքն էԱռաջին օրը Մա­­յր դպրոցում տեղի ունեցան առարկայական 14 սեմինարներբնագետների,դասվարների և լոգոպետներիմարմնամարզությանտեխնոլոգիայիմասնագիտական կրթության,հասարակագետներիերաժշտության ու թատրոնիօտար ու մայրենի լեզուների և այլն:

Բնագետների սեմինար


Բնագիտության ուսուցչուհիները հավաքվեցին Մայր դպրոցի բնագիտության լաբորատորիայում և սկսեցին հերթական սեմինարը:  Բնագիտական սեմինարի լուսաբանման պատասխանատուն ես էի՝ Արտուշ Միքայելյանս: Սեմինարին մասնակցել են` Իվետա Ջանազյանը, Սուսաննա Մարկոսյանը, Գայանե Մխիթարյանը և այլոք: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին  «MSKH Հայրենագիտական ակումբը», հեղինակ` Իվետա Զանազյան: Նա ներկայացնում էր հայրենագիտական ակումբի արշավների մասին: Նաև  ներկայացրեց իր անձնական բլոգը, օրնիակ իր բլոգից ` «Բարձունքի հաղթահարում» և Գովազդ. «Բարձունքի հաղթահարում»  նախագիծը:
Ինձ դուր եկավ այն թեման, որ  Իվետա Ջանազյանը պատմում  էր  իր անցկացրած արշավների մասին, թե ինչ ձևով  են  անցկացնում արշավները:

Կադրեր կրթահամալիրի Կենտրոնից


Լուսանկարները` Արտուշ Միքայելյանի և Նարեկ Սահակյանի, 9.2 դաս.




Մայիսյան հավաքին ընդառաջ


Երևի գիտեք, որ Մայիսյան 8-րդ հավաքի լուսաբանման պատասխանատուն 9.2 դասարանն է: Նախ ծանոթացանք հավաքի ծրագրին, աշխատակարգին, կատարեցինք աշխատանքի նախնական բաժանում: Նկատած կլինեք, որ սկսել ենք նաև ծրագրի տարածումը սոցցանցերում, մասնավորապես` ֆեզբուքում:Ու, քանի որ մի քանի օրից սկսվում է Մայիսյան 8-րդ հավաքը, սկսեցինք  գովազդային տեսահոլովակների պատրաստման աշխատանքները: Մի քանի խմբի բաժանվեցինք ու սկսեցինք աշխատել: Ես, Ասյան ու Նարեկը որոշեցինք գովազդել Կլոր սեղանը: Երկար մտածելուց հետո, թե ինչպես գովազդենք, որոշեցինք այսպիսի տեսահոլովակ պատրաստել:

четверг, 9 мая 2013 г.

Մայիսի 9-ը փառավոր հաղթանակների օր է

«Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ»:Արդեն 21 տարի է Մայիսի 9-ը կրկնակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 40-ականներին տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին 1992թ.-ին գումարվեց նաև Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման խորհուրդը:

вторник, 7 мая 2013 г.

Միսաք Մեծարենց` Վայրի ծաղիկը


Վայրի ծաղիկ, անունդ ինչ է.
Ըսե’, մասուր ու կանանչե`
Ցանկապատի շուքին նստած,
Վայրի ծաղիկ, անունդ ինչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
Բուրող ծաղիկ, անունդ ինչ է.
Ըսե’, քի’չ մը գեթ չես դողար,
Հովիկն անույշ երբոր փըչե…
Հըպարտ ծաղիկ, անունն ինչ է
Պարիկին, որ անցավ քովեդ,
Հեզուկ ու սև սաթի վետվետ



Ցայտք մը ձգած իր քամակեն:
Գիտես, ծաղիկ, անունն ինչ է
Դողին` զոր քեզ տըվավ հովիկ,
Ու ձայնին` որ զիս կը կանչե…



понедельник, 6 мая 2013 г.

Շատ շուտով կլինի Համբարձման տոնը, որը հայտնի է նաև Վիճակ կամ Ջանգյուլում անվանումներով

Համբարձման տոնը նշում են մայիսի 9-ին:
Համբարձման տոնը մեր եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության:

Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։

среда, 1 мая 2013 г.

Շնորհավոր մայիսի 1-ը

Շնորհավոր մայիսի 1-ը 
Մայիսի 1-ը աշխարհի աշխատավոր ու բարիքներ ստեղծող դասակարգի պայքարի, մաքառումներ ու նրանց համերաշխությունը խորհրդանշող օրն է:Ինչո՞ւ մաքառում, պայքար ու համերաշխություն… Աշխատավոր դասակարգի ու նրա կողմից ստեղծած բարիքները մշտապես շահագործման ու չարաշահման են ենթարկվում իշխող ու կեղեքող դասակարգի կողմից, հետևաբար իրավունքների վերահաստատման համար, կազմակերպված անդուլ պայքար է հարկավոր:1991թ. Հայաստանի դինամիկ զարգացման անիվը ցավալիորեն հետ շպրտվեց, և զարգացման մայր ուղին բռնած Հայաստանը կրկին կանգնեց կոտրած տաշտակի առաջ, վերադարձավ դեպի հետադիմական, շահագործումներով, սոցիալ- տնտեսական անարդարություններով ու անհավասարություններով լի կապիտալի դիկտատուրայի հասարակարգ:
 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP