Զարմանահրաշ մեր մոլորակում ամեն կենդանի արարած իր տեղն ու դերն ունի: Բացի մեզ շրջապատող աշխարհից, մեր հրաշք մոլորակից, սակայն ամեն ոք ունի իր ներքին աշխարհը, իր մոլորակը` իր գրված օրենքներով, վերացական, անիրավան բնակչություններով: Մարդու հուզական աշխարհը կարելի է համեմատել մեր իրական մոլորակի բնության հետ, որը պարբերաբար ենթարկվում է որոշակի, երբեմն` շատ անսպասելի փոփոխությունների:
Ցնծության պահերին մեր ներքին մոլորակում արևն է շողարձակում, երբ տխուր ես լինում հոգիդ անձրևում է առատորեն: Հուզական ամեն մի դրսևորում իր համապատասխան եղանակն ունի:
Իմ մոլորակը սահմաններ չունի, այնտեղ պատերազմներ հազվադեպ են լինում: Եղանակը գրեթե միշտ պայծառ է ու արևոտ:
Իմ մոլորակի թագավորանիստ քաղաքում գահակալու է <<Խիղճը>>: Ամեն քայլ կատարելուց առաջ և հետո ես հաշվետու եմ նրան: Իմ մոլորակի թագավորն ունի նաև խորհրդարաններ որոնցից մեկը <<Սիրտն>> է: Կաշխատեմ ողջ կյանքում ապրել այնպես, որ երբեք ստիպված չլինեմ աչքերս խոնհարել իմ մոլորակի արդար թագավորի առաջ: Եվ ամենակարևորը, երբեք չպետք է դադարել երազել, քանի որ երազները մոլորակին հաղորդում են հետաքրքրություն և իմաստ:
0 коммент.:
Отправить комментарий