Շերլոկ Հոլմսի կերպարն ստեղծողը օժտված էր նույնպիսի փայլուն մտածողությամբ, որքան եւ իր հերոս խուզարկուն, հակառակ դեպքում երբեք չէր գրի իր հրաշալի պատմվածքները: Մի անգամ չէ, որ Կոնան Դոյլը հարկադրված է եղել կիրառել իր նշանավոր դեդուկտիվ մեթոդը` իրական կյանքում կատարված անսովոր հանցագործությունների բացահայտման համար:
Դարից ավելի է անցել այն ժամանակից, երբ Արթուր Կոնան Դոյլի տաղանդավոր գրիչը աշխարհին նվիրեց Շերլոկ Հոլմսին արդարության առաջամարտիկին ու վիրտուոզ ջութակահարին: Շերլոկ Հոլմսի հետեւորդներից ոչ մեկը, ոչ Պուարոն, ոչ Մեգրեն կամ Էլերի Քուինը, չկարողացան համեմատվել նրա հետ:
Հոլմսի լույս աշխարհ գալուն պես մարդիկ սկսեցին նրան նույնացնել հեղինակի հետ: Աշխարհի բոլոր ծայրերից նամակներ էին հասցեագրվում Կոնան Դոյլին օգնության խնդրանքով: Վիպասանը դրանց հազվադեպ էր պատասխանում, սակայն մի քանի դեպքերում, երբ համոզված էր, որ արդարադատությունը պարտվել է, զբաղվում էր հետաքննությամբ:
Նման դեպքերից մեկը Ջորջ Հիդալջիի գործն էր: Ազգությամբ հնդիկ Ջորջին մեղադրել էին ընտանի կենդանիներին ծանր վնասվածքներ պատճառելու մեջ եւ դատապարտել յոթ տարվա տաժանակրության:
Ցավոք, Կոնան Դոյլը նրա դժբախտության մասին տեղեկացել էր անազատության երրորդ տարում, բայց անմիջապես գործի անցավ: 1906 թվականին, տառացիորեն մի քանի շաբաթում, նրան հաջողվեց Հիդալջիի անմեղությունը հաստատող բավարար փաստեր հավաքել:
Կոնան Դոյլի հրապարակած հոդվածը ցնցեց հասարակությանը: Իշխանությունները հանձնաժողով ստեղծեցին, որը քննության էր առնելու Կոնան Դոյլի փաստարկները: Ի վերջո, Ջորջ Հիդալջին արդարացվեց ու ազատ արձակվեց: ՙՆա ինձ մոտ եկավ իմ պսակադրության օրը,¬ հետագայում գրել է Կոնան Դոյլը,¬ եւ ավելի թանկ հյուր չունեի՚:
Մեր օրերում էլ այդ գրական հերոսը շարունակում է դետեկտիվի լավագույն կերպար մնալ: Նրա ապշեցուցիչ վերլուծական միտքը, որը հիմնված է դեդուկտիվ մեթոդի վրա, նրա փորձառու, ամենատես աչքը հուսալի աջակից էին գրավիչ արկածների ժամանակ, որոնց մասնակից էր հավատարիմ գործընկեր դոկտոր Վաթսոնը:
Աղբյուր` http://www.aravot.am/
0 коммент.:
Отправить комментарий