понедельник, 20 мая 2013 г.

Մայիսյան 8-րդ հավաքը լուսաբանեցինք, հիմա էլ ամփոփում ենք

Միքայելյան Արտուշ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ուսումնական տարվա վերջում անց է կացվում ստեղծագործական բաց հավաք: Քանի որ կազմակերպվում է մայիսին, այդպես էլ կոչվում է՝ Մայիսյան: Այս տարի Մայիսյան հավաքը 8-րդն էր: Այն  կազմակերպվում է ԿԳՆ նախարարության պատվերով:
Մայիսյան հավաքները կազմակերվում են, որ կրթահամալիրի դասավանդողները և սովորողները ներկայացնեն իրենց հեղինակային ծրագրերի մշակումները, աշխատանքների արդյունքները: Հավաքը բաց է, քանի որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել բաց դասերին, քննարկումներին, ասուլիսներին, կլոր սեղաններին, «Դպիրին» ներկայացնել մանկավարժական հոդվածներ:

Ինչպես միշտ՝ հավաքի ծրագիրը շատ հագեցած էր:
Առաջին օրը Մայր դպրոցում տեղի ունեցան առարկայական 14 սեմինարներ դասավանդողների համար` բնագետների, դասվարների և լոգոպետների, մարմնամարզության, տեխնոլոգիայի, մասնագիտական կրթության, հասարակագետների,  երաժշտության ու թատրոնի, օտար ու մայրենի լեզուների և այլն:
Սեմինարների ժամանակ կարևոր ու լուրջ հարցեր էին քննարկում:
Մայիսյան հավաքի երկրորդ օրը երկու իրադարձություն կար՝ տիար Բլեյանի ասուլիսն ու էլեկտրոնային «Դպիր» մանկավարժական ամսագրի 69-րդ համարի ներկայացումը: Ասուլիսին մասնակցում էին  կրթահամալիրի լրատվամիջոցները, Կենտրոն TV և hzam.am կայքի լրագրողները, սովորողներ, մանկավարժներ: Ասուլիսի ժամանակ տիար Բլեյանը ներկայացրեց մայիսյան նախագծերը՝ Արևմտյան Հայաստան ուխտագնացությունը, Շուշի կատարած մի քանի այցելություն-նախագծեր, Թբիլիսյան պլեները, Հանրապետության օրեր, Դպրոցների մուտքերի ձևավորում, Բարձունքների հաղթահարում և այլն: Ասուլիսից հետո էլ լրագրողները տիարին հանգիստ չթողեցին: Կենտրոնի լրագրողները նրան հարցեր տվեցին ու նկարահանեցին: Նույնն արեց hzam.am-ի լրագրողը: Հետո հերթը հասավ նաև կրթահամալիրի TV-ներին:
Իսկ այդ ժամանակ կլոր սեղանի շուրջ խմբագիրները սկսել էին ներկայացնել«Դպիրի» 69-րդ համարում հրապարակված հոդվածները:
Անցնենք երրորդ օրվան: Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ «Խոսքիմշակույթ» թեմայով կլոր սեղանը: Մայրենի լեզվի ու խոսքի մշակույթ առարկաների դասավանդողները ներկայացրին իրենց կատարած աշխատանքը, ռադիո ու հեռուստահաղորդումները, դրանց միջոցով իրականացվող կրթական ծրագրերը: Ինչպես սպասում էինք, հյուրեր էին եկելՀայաստանի մի քանի գյուղերի դպրոցներից:
Մայիսյան հավաքի չորրորդ ու հինգերորդ օրերի համար նախատեսված էին բաց դասեր: Չորրորդ օրը կրտսեր դպրոցներն էին հյուրեր ընդունում ու ներկայացնում իրենց աշխատանքը: Իսկ հինգերորդ օրը՝ միջին և ավագ դպրոցները:
Ուրախալի էր, որ բաց դասերին մասնակցում էին նաև ծնողները: Օրինակ՝ լաբորատորիայում տեղի ունեցած աստղագիտության բաց դասի ժամանակ ծնողներ էին եկել ու մասնակցեցին մեր դասին: Միասին դիտեցինք ֆիլմ, որը մարդու վաղեմի երազանքի՝այլ մոլորակների վրա բնակվելու մասին էր: Ֆիլմը շատ հետաքրքիր էր: Մենք ծնողներին ներկայացրինք մեր «Տիեզերք» ակումբը: Կարծումենք, որ նրանց շատ դուր եկավ,ևշուտով նրանց երեխաներն էլ կհաճախեն «Տիեզերք» ակումբ:
Մայիսյան հավաքի վերջին օրվա առավոտյան միանգամից երկու վայրում սեմինարներ էին: Երկուսն էլ նույն թեմայով էին. ներկայացվում էր Intel  ընկերության նոր նեթբուքը, որը կրթահամալիրի պատվերով Հայաստան է բերում Յունիքոմփ ընկերությունը: Գրադարանում կրտսեր դասարանների սովորողների համար պատմում էր Տիգրան Պարսիլյանը, իսկ Ավագ դպրոցի ակումբում՝ Նվարդ Սարգսյանը:
Երկու սեմինարներին էլ մասնակցեց Ժաննա Անդրեասյանը, ով գրքերի ու տեղեկատվական և հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի ներկայացուցիչն է:
Նա ասաց, որ մեր պետությունը որոշել է, որ յուրաքանչյուր սովորող պետք է համակարգիչ ունենա, դրա համար մրցույթ հայտարարել ու հիմա այդ մրցույթում հաղթած ընկերությունը Հայաստան է բրում սովորողների համար նախատեսված համակարգիչներ: Ծրագրի նպատակը ՏՀՏ-ի օգտագործման միջոցով սովորողի և դասավանդողի ուսուցման մակարդակը բարձրացնելն է: Տեղեկացանք նաև, որ այս ծրագրի միջոցով ծնողները սովորողների համար կարող են   ուսումնական նեթբուք ձեռք բերել շուկայական գներից 15% զեղչ գնով:
Քանի որ այդ օրն ուրբաթ էր, կրթահամալիրում Մայիսյան հավաքն ամփոփվեց հենց ընդհանուր մեդիապարապմունքով՝ Մեդիաուրբաթով:
Սա մայիսյան հավաքի պաշտոնական ամփոփումն էր: Բայց դասավադողները սովորողների խմբերի հետ մայիսի 18-ին մեկնեցին հանրապետության տարբեր դպրոցներ՝ կլոր սեղան- քննարկումներ կազմակերպելու, հեղինակային կրթական ծրագրերը տարածելու և մեր կրթահամալիրի փորձը ներկայացնելու:
Քանի որ ամեն տարի մայիսին ամփոփվում է մեկ տարվա ընթացքում արված աշխատանքը, մայիսյան հավաքից անմիջապես հետո սկսվում է հաջորդ հավաքի պատրատությունը: Այն, ինչ արվում է այդ հավաքից հետո, ներկայացվելու հաջորդ տարի: Այնպես որ ակտիվ եղեք, որ հաջորդ հավաքին մասնակցեք:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP