Լեոնիդ Ենգիբարյան (1935, մարտի 15 - 1972, հուլիսի 25), ծաղրածու,մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։ Ծնվել է Մոսկվայում։ Հայրը (ազգությամբ` հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։
Показаны сообщения с ярлыком Լեոնիդ Ենգիբարով. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լեոնիդ Ենգիբարով. Показать все сообщения
Подписаться на:
Сообщения (Atom)
