пятница, 15 марта 2013 г.

Լեոնիդ Ենգիբարով, ժամանակակից նովելներ

Լեոնիդ Ենգիբարյան (1935, մարտի 15 - 1972, հուլիսի 25), ծաղրածու,մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։ Ծնվել է Մոսկվայում։ Հայրը (ազգությամբ` հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։


Լեոնիդ Ենգիբարով` նովել
Միկրոֆոնը

- Իսկ ի՞նչ է մարդ առանց ինձ,- խորհրդածում էր միկրոֆոնը: -Ոչ ոք չի կարող առանց ինձ ապրել` ոչ երգչուհին, ոչ մեկնաբանը, ոչ տիեզերագնացը: Այդ ես եմ, միկրոֆոնը, տարածում եմ նրանց ձայները երկրով մեկ, այդ իմ առջեւ են բոլորը հուզվում եւ դողում:

Եվ այդժամ մարդը սկսեց ժամանակ առ ժամանակ միկրոֆոնն անջատել, եւ այն ավելի համեստ դարձավ` հասկացավ, որ մարդու համար բոլորովին էլ պարտադիր չէ այն անընդհատ օգտագործելը։

Ավելին, ամենակարեւոր խոսքերը մարդիկ միշտ կասեն առանց միկրոֆոնի:

Հատկապես որո՞նք:

Դե, օրինակ՝ «Ես ձեզ սիրում եմ»:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP