среда, 17 июля 2013 г.

Վահան Թոթովենց

Վահան Թոթովենց (Սեպտեմբերի 1, 1889թ. - Հուլիսի 18, 1938թ.), հայ գրող, արձակագիր։ Ծնված Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում, սովորելով ԱՄՆ-ում և ապա՝ վերադառնալով հետագայում խորհրդայնացված Հայաստան, Թոթովենցը հազվագյուտ հայ գրողներից է, ում ստեղծագործությունների մեջ համակերպված են արևմտահայ, սփյուռքահայ և խորհրդահայ ազգային գրականության տարրերը։ Բազմաթիվ այլ մտավորականներին բախտակից Թոթովենցը 1938-ին ստալինյան մաքրագործումների զոհերից է։Վահան Թոթովենցը ծնվել է Օսմանյան Կայսրության Խարբերդ գավառի, Եփրատի ափին գտնվող Մեզրե քաղաքում, որն Խարբերդ գավառի կառավարության նստավայրն էր։ Ծնողները սերում էին Ակն քաղաքից, այսպես Վահանի հայրը Ակնի մեծահարուստ Թոթովայենց գերդաստանից էր, որոնք 18-րդ դարում ուրիշ հայ վերապրող ընտանիքների հետ տեղափոխվել էին Մեզրե։

 Վահանի ընտանիքը ունեցել է երկհարկանի տուն Մեզրեից Խարբերդ տանող մայրուղու վրա, որը նշանավոր էր որպես հեռու երկրներից եկող-անցնող քարավանների միակ անցուղին ու իջևանատեղին։ Հետագայում Թոթովենցը հիշում է այս մայրուղին իբրև «հին հռովմեական ճանապարհ»։
1915-ին մոտ 400 ամերիկահայ կամավորականների հետ ուղևորվում է կովկասյան ռազմաճակատ, ուր մասնակցում է ազատագրական պայքարին։ Սակայն Արրմտյան Հայաստանի մեկ մասը գրավելուց հետո, Ռուսական կառավարությունը նախնտրում է ցրել հայկական խմբերը: Վահան Թոթովենցը քանի մը ամիս աշխատում է որպես ուսուցիչ փախստականների մոտ :
1917-1918-ին Թիֆլիսում աշխատում է զորավար Անդրանիկի հրատարակած «Հայաստան» թերթի խմբագրությունում, մասնակցում է Անդրկովկասի մշակութային կյանքին։
1920-ի մայիսին Թոթովենցը թողում է Կովկասը, մեկնում է Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը, Արշիպելագոսի կղզիներ»։ 1922-ին վերադառնում է Սովետական Հայաստան։ Ճանապարհին, Կ. Պոլսում հրատարակում է «Փոթորիկին մեջ» (1922) վեպը։

1934-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների Ա. համագումարին։19-րդ դարի վերջին Խարբերդը ապրում էր աննախադեպ տնտեսական և մշակութային զարգացման փուլով։ Այս ժամանակ գավառում գործում էին «Եփրատ» կոլեջը իր բարձրագույն վարժարաններով, իսկ հենց Մեզրեյում՝ «Ազգային Կեդրոնական» վարժարանը։ Պսակ վարդապետի, Երուխանի, Սիմոն Հակոբյանի, Ռուբեն Զարդարյանի և այլոց անձնվեր ջանքերով այն դարձել էր հռչակավոր կրթության օջախ, ուր էլ ընդունվել էր Վահանը 1897 թ.։

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ  `

Վահան Թոթովենց – Ես ծաղիկ չունիմ… (արձակ բանաստեղծություն)`

Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն և իմ գարնան կողո­վը պարապ է։
Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․
Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։
Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։
Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու…
 Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծա­ղիկները։
Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա…

Ես ծաղիկ չունիմ…

Աղբյուրներ`   Վազգէն Անդրէասեան, Հազարիապատում – հատոր Ա.: Տօնիկեան տպարան, Պէյրութ, 1985, 316 էջ:
Վիքիպեդիա
arxangelo.info

Գրականություն Վ. Թոթովենցի մասին[խմբագրել]

Սևակ Արզումանյան, Վահան Թոթովենց, Երևան, Հայպետհրատ, 1961, 312 էջ։
Ադալյան Ն., Վահան Թոթովենց, Ադալյան Ն., Երևան, 1992:
Ադալյան Ն., Թոթովենց, Ադալյան Ն., Երևան, 1994:
Գասպարյան Դ., Փակ դռների գաղտնիքը, Գասպարյան Դ., Երևան, 1994:

Մանուկյան Ս., Վահան Թոթովենց, Մանուկյան Ս., Երևան, 1959:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP