Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո: Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է եւ գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո եւ գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մեհյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բագինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ անելով: Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում՝ պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին՝ Նավասարդ ամսի առաջին օրը՝ օգոստոսի 11-ին (ըստ Աբեղյանի՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին): Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփոխվեց եւ տոնի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Զատկական շրջանի մեջ մտնելով՝ Վարդավառը անցավ շարժական տոների շարքը եւ կարող է նշվել 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը:
Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաեւ՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)- ջուր եւ վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արեւը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում եւ աստվածներից ջուր խնդրում:
Տոնի համն ու հոտը կազմում էին համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր էին լցնում բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ոչ տարիքը, ոչ սեռը, ոչ հասարակական դիրքը: Ջուր էին շփում չխոսկան հարսները սկեսրայրի վրա, առօրյայում քավորի ներկայությունից խուսափող սանամայրն անգամ՝ քավորի վրա: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետեւ այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ: Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:
Մի փոքր այլ է պատկերը լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է եւ ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ միայն խորհրդանշական իմաստ ունի: Այդտեղ գլխավոր դերը ավելի շատ տրվում է կենդանական զոհաբերություններին, հեռավոր ուխտագնացություններին, ուրախություններին ու խնջույքներին: Ժողովուրդը, մի երկու օրվա պաշար վերցնելով, տանելով զարդարված մատաղացու կենդանիներ, գնում է դեպի սրբազան աղբյուրները, դրանց մոտ զոհ մատուցում՝ հուսալով աստվածների բարեհաճությունը:
Տոնի օրը որոշ տեղերում «Նուրին» տիկնիկներ էին պտտում, դրանց վրա ջուր լցնում եւ ձու, ալյուր, յուղ հավաքելով՝ կատարում յուրատեսակ զոհաբերություն: Շատ շրջաններում էլ եկեղեցի էին տանում հացահատիկի հասկեր, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն...»: Ինչպես ավանդական բոլոր տոները, Վարդավառը իր մեջ նաեւ պտղաբերության խորհուրդն է կրում: Այդ մասին է վկայում Նախիջեւանում ընդունված «խնդում տօքի» սովորույթը. նշանված աղջիկները մի ամանում ցորեն կամ գարի էին ծլեցնում, հետո այդ ամանի մեջ թեւավոր մի փայտ էին ամրացնում, այն զարդարում խնձորով, մանր վարունգով ու վարդերով, որից հետո, մի տարեց կին, «խնդումը» պտտեցնելով՝ տանում էր հրապարակ: Դրա շուրջը հանդիսականները պարում էին, վերջում՝ բաժանում մրգերն ու ծաղիկները:
Աղբյուր` blognews.am
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gegham.petrosyan.71/posts/538792972823421
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

0 коммент.:
Отправить комментарий