вторник, 30 апреля 2013 г.

Իմ գեղեցիկ և զվարճալի շունը

Մոլի
Ողջույն, ես հիմա  կբնութագրեմ իմ գեղեցիկ և շատ-շատ զվարճալի շանը:

Իմ շնիկի անունը Մոլի է, նա շատ է սիրում լողանալ, սիրում է բոլորին զվարճացնել նաև միշտ  գնդակով է խաղում: Իմ ծնողները քույրիկիս  ծննդյան օրը նվիրեցին մի շատ-շատ փոքրիկ հրեշտակ, ասեմ դա իմ սիրելի Մոլին էր: Ես հարցրեցի իմ ծնողներից, թե երբ է ծնվել այդ հրեշտակ շունը, նրանք պատասխանեցին, որ Մոլին ծնվել է Հունվարի 1-ին: Իմ շունիկը  բաց  դեղին գույնի ականջներով փոքրիկ, չարաճճի և մի քիչ էլ փնթի շնիկ է: Մոլին  շատ է սիրում թավալվել հողերի մեջ նաև ասեմ նրա կրծքավանդակին կա մի գեղեցիկ ճերմակ խաչ, որը ինձ շատ է դուր գալիս: Երբ մենք պատահմամբ դուռը բաց ենք թողնում նա արագ վազում է բակ և սկսում է հողը փորել, ծաղիկների և խոտերի մեջ թավալվելով : Նաև ասեմ, որ նա այնքան չարաճճի է, որ ծաղիկները ջրելուց գալիս և մտնում է ջրի տակ: Հետո նա ջուր է լինում և սկսում է թավալվել հողերի մեջ: Մինչև նրան լվացացնում ենք բոլորս ջրի  մեջ կորում ենք: Մոլին շատ է սիրում գողանալ, փախցնել մեր գուլպաներն ու հողաթափերը: Նա իր սուր ատամներով բռնում է դրանք և արագ փախչում, որ մենք չկարողանանք իրեն բռնել: Մոլին հյուրեր շատ է սիրում: Նա բոլորին շատ ուրախ է ընդունում: Երբ մենք դպրոցից տուն ենք գալիս նա թռչկոտում է և լիզում մեր ձեռքերն ու ոտքերը: Ես Մոլիյին շատ եմ սիրում և պատկերացնում եմ, երբ նա ձագուկներ ունենա նրանք ինչքան չարաճճի կլինեն և ինչ կկատարվի մեր տանը:

Ամենահեշտը ամենադժվար բանն անելն է…

Ամենահեշտը ամենադժվար բանն անելն է…

Ամենահեշտը ամենադժվար բանն անելն է` մոռանալ Աստծուն և իրեն տալ ունայն աշխարհին:

Աստծո նկատմամբ սերը արտահայտվում է Նրա նկատմամբ` ամեն ինչում ունեցած վստահության մեջ:

Աստծո նկատմամբ կատարյալ Սերը` Նրա հանդեպ ունեցած երախտագիտությունն է ամեն ինչի համար:

Պայքար սկսելով չարի դեմ` մենք ուժեղացնում ենք նրան: Իսկ Հիսուսի նկատմամբ Սերն ամրապնդելով` չարը ոչնչացնում:

суббота, 27 апреля 2013 г.

Հայտնի ռեփեր The Game-ը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայտնի ռեփեր The Game-ը

































Այսօր Լեռնահայաստանի օրն է


Այդ ժամանակ Զանգեզուրի գոյամարտը Խորհրդային Անդրկովկասում «հակահեղափոխական» պայքարի վերջին օջախն էր, որի մարումը կարևոր նշանակություն ուներ Խորհրդային Ռուսաստանի համար` Անդրկովկասի վրա իր ազդեցությունը ամրապնդելու տեսակետից:
Հաշտության խաղաղ միջոցներ գտնելու հետ մեկտեղ խորհրդային ուժերը պատրաստվում էին վճռական մարտական գործողությունների: Այդ ուժերը (Կովկասյան առանձին բանակը արևելքից` Ադրբեջանից, և կարմիր բանակի Երևանյան խմբավորումը արևմուտքից) 1921 թ. հունիս-հուլիսին զարգացրին ռազմական գործողությունները Զանգեզուրի պաշտպանների դեմ: Կրած պարտությունները, ինչպես նաև խորհրդային իշխանության տված հավաստիացումները Նժդեհին հարկադրեցին վայր դնել զենքերը: Հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհը փոքրաթիվ մասնակիցներով թողեց Սյունիքի և Հայաստանի սահմանները, հայտարարելով, որ եթե Սյունիքը չմնա Հայաստանին, ինքը կվերադառա պայքարը շարունակելու համար:
Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար: Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ Զանգեզուրի գյուղացիության մղած գոյամարտն ունի պատմական նշանակություն: Դրա շնորհիվ է, որ այսօր Զանգեզուրը գտնվում է Հայաստանի սահմաններում:



четверг, 25 апреля 2013 г.

Սկալիգեր (թարգմանություն)


Սկալիգերը ծնվել է օգոստոսի 5-ին: Նա եղել է ֆրանսիացի հումանիստ գիտնական, պատմաբան և այլն: 1560թ.-ին, Սկալիգերը մեկնել է` Իտալիա, իսկ հետո Անգլիա եւ Շոտլանդիա, 1562 - ին դարձել է Calvinist. Սկալիգերը  մասնակցել է կրոնական պատերազմի,  որպես գիտնական, եւ բանասեր:Հետո Սկալիգերը դարձավ պրոֆեսոր Ժնեևի ակադեմիայում.: Սկալիգերը մահացել է հունվարի 21 -ին, 1609 թ. Նիդերլանդ քաղաքում: Նրա երրորդ որդին գիտնական ու հումանիստ է եղել: 12 տարեկանում Ջոզեֆին սովորել քոլեջում: Հետո հոր մահից 1609թ-ին, գնաց Փարիզ. Չորս տարի սովորել է Սորբոնի համալսարանում: Արդյունքում, երիտասարդ Սկալիգերի որդին  կատարելապես տիրապետում է ոչ միայն լատիներեն եւ հունարեն լեզուներին, այլ հրեական եւ արաբական լեզուներին:

Ռուսերենից թարգմանությունը` Արտուշ Միքայելյան 



вторник, 23 апреля 2013 г.

Ապրիլի 24


Ողջյուն, քանի որ դուք այցելել եք իմ բլոգ և ցանկանում եք կարդալ իմ այս նյութը: Այսօր Ապրիլի 24-ն է: Ապրիլի 24, տարվա 114-րդ (115-րդ նահանջ տարիներում) օրն է: Ես ուզում եմ մի փոքր ծավալվել`  1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:


среда, 17 апреля 2013 г.

Մոլորակի ամենափոքր կուլտուրիստը մահացել է


Երկրի վրա ամենացածրահասակ կուլտուրիստը`Դև Ադիտյան Ռոմեո մականունով, որի անունը մտել է տեղական ձեռքբերումների հավաքածուի և Լիմկիի ռեկորդների գրքի մեջ, վախճանվել է 23 տարեկանում Հնդկաստանում: Նրա աճյունը այրել են իր հայրենիքում Պենջաբ նահանգի Պհագվարա քաղաքում:
Ռոմեոյի բոյը մի փոքր էր բարձր. 80սմ-ից, իսկ քաշը 9կգ էր, նա իր կառուցվածքի համեմատ սպորտային բավականին բարձր արդյունքների էր հասել աշխարհում: Մի ձեռքով նա բարձրացնում էր 3կգ գանտել, իսկ պառկած դյուրին բարձրացնում էր 6կգ-անոց շտանգա:
Սպորտսմենի մարզիչ Ռանջիտ Պաբլան Ռոմեոյի մահը համարում է Պենջաբ նահանգի և ամբողջ երկրի համար անփոխարինելի կորուստ:”Ռոմեոն մեծ ուշադրություն էր գրավում այն բոլոր մարդկանց մոտ, ովքեր նրան տեսել էին: Ոչ մի ներկայացումից հետո նա առանց պարգևի չէր մնում: Նա ավելացրել է, որ Ռոմեոն շատ լավ աշակերտ էր և ամեն ինչ միանգամից ընկալում էր: 2006թ., Ռոմեոն համարյա մտավ “Գինեսի” գիրք, որպես երկրագնդի ամենափոքր կուլտուրիստ, սակայն ռեկորդը հանձնեցին հարևան Նեպալի բնակչին:

пятница, 12 апреля 2013 г.

Պի թվիը (մաթեմատիկա)



Մարտի 14-ը նշվում է որպես π (Պի) թվի միջազգային օր: Այդ փաստը պայմանավորված է նրանով, որ Պի թվի արժեքը սկսվում է հետևյալ հաջորդականությամբ՝ 3,1415926..., այսինքն Պի թվի օրը նշվում է ամեն տարվա 3-րդ ամսի 14-րդ օրը, ժամը 1:59:26-ին: Տոնի հիմնադիրը համարվում է ամերիկացի ֆիզիկ Լարի Շոուն, ով առաջարկել է այդ օրը միմյանց նվիրել թխվածքներ (pie), որոնց վրա պատկերված է π թիվը: 
(http://www.armblog.net/2012/03/blog-post_14.html)

понедельник, 8 апреля 2013 г.

Արաբները ուղտի կաթից էքսկլյուզիվ շոկոլադ են պատրաստում


Արաբական Միացյալ Էմիրությունների մի կազմակերպություն և շոկոլադի հայտնի արտադրող ավստրիական մեկ այլ ընկերություն անսովոր արտադրանք՝ ուղտի կաթից շոկոլադ թողարկելու մասին պայմանագիր են կնքել: Շոկոլադը կպարունակի այլ բաղադրիչներ ևս՝ ընկույզ, մեղր, չրեր, բնական համեմունքներ:

пятница, 5 апреля 2013 г.

«Արթնացում»

Ես որոշեցի ներկայացնել մի շատ տաղանդավոր բանաստեղծ ՝ Վլադիմիր Հակոբյանի ասույթներից մի քանիսը , իր «Արթնացում» գրքից : Նախ ասեմ , որ նա ծնվել է 1947 թ. հունիսի 6-ին՝ Սյունիքի մարզի Սիսիան Վաղատնի գյուղում : Դեռ շատ վաղուց , նա փառաբանվել է լուսանկարներով և հոդվածներով : Գովաբանվել է հայ նշանավոր գրողների կողմից : Բացի «Արթնացում » գրքից , նա նաև « Ժողովրդական լարախաղից» , «Սիսյանի կամավոր ֆիդայիներ» գրքերի հեղինակ է :
Ամեն մի պահ իր խորհուրդն ունի :
Ոգով թուլերը ենթակա են մեռնելու :
Լինել ամուր նշանակում է լինել ազատ բանտարկյալ :
Չարերի մեջ ազնիվներն են տուժում :
Ամեն մեկը սիրում է նրան , ով նման է իրեն :
Ապրում են տարբեր կյանքով , գնում՝ հավասար :
Ամեն ինչ հագեցած ՝ նշանակում է մահ :
Եթե դաշնակ չես , ուրեմն լիարժեք հայ չես :
Արվեստը իր մեջ ամփոփում է ցեղի ոգին :
Դուք ինձ համար ՝ վատ , ես ձեզ համար՝ ներող ու լավ :
Լավ է բեռ տանել , քան ուրիշների մասին բեռ լինել :
Ժողովուրդը շատ է լինում , մերդիկ ՝ քիչ :
Մեծերը ճանաչվում են մահից հետո :Ազնվությունը ոսկուց թանկ է :

Արդյո՞ք կարելի է անկեղծանալ

Երբեմն մարդու կյանքում գալիս են այնպիսի պահեր, երբ պարտադիր է դառնում ինչ-որ մեկի հետ անկեղծանալ: Այդ պահին մարդը սկսում է փնտրել հարազատ հոգի, հասկացող մարդ: Ոչ բոլորի հետ է հնարավոր անկեղծանալ: Սովորաբար այն մարդիկ, որոնց մոտ լինում է անկեղծանալ՝ օժտված են լինում լսելու և պահը վերլուծելու մեծ  ունակություններով:Անկեղծությունը ճշմարտության մայրն է և ազնիվ մարդու ցուցակը: Անկեղծությունը երբեմն շատ է նման միամտության: Ինքն իր հանդեպ բացարձակ անկեղծ լինելը բարոյական հերոսություն է, որին միայն քչերը կարող են հասնել: Մարդիկ կփախչեին միմյանցից, եթե նրանք միմյանց տեսնեին լիակատար անկեղծության մեջ:  Միայն անազնիվ մարդն է ընդունակ առերես գովել, իսկ հետևից չարախոսել :Կեղծավորը ստում է նաև այն ժամանակ, երբ դրա համար առիթ չկա. ասում է ուղղակի սովորույթի ուժով :Բացահայտ թշնամին ավելի լավ է, քան շողոքորթն ու կեղծավորը:

четверг, 4 апреля 2013 г.

Կանանց օրվա կապակցությամբ

Քանի, որ այս ամիս ապրիլի 7-ին նշվում է կանանց գեղեցկության օրը, ես շնորհավորում եմ բոլոր օրիորդներին, տատիկներին և մայրիկներին, թող նրանք միշտ լինեն ուրախ, լինեն առողջ և ամնեակարևորը երջանիկ:
 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP