понедельник, 15 июля 2013 г.

Ռեմբրանդտ վան Ռեյն

Հոլանդացի մեծ նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնը ծնվել է հուլիսի 15-ին 1606 թվականին Լեյդենում: Ռեմբրանդտի լույս աշխարհ գալու ժամանակ նրա հոր գործերը շատ լավ էին ընթանում, ինչն էլ թույլ էր տալիս նրան ավելի լավ ուսում ստանալ: Ռեմբրանդտը ընդունվեց լատինական դպրոց, որպեսզի հետագայում կարողանա ընդունվի լեյդենյան համալսարան:
Սակայն դպրոցում լավ չսովորելու պատճառով նրա հայրը ստիպված եղավ գնալ որդու երազանքներին ընդառաջ:
Ռեմբրանդտը ուզում էր դառնալ գեղանկարիչ: Առաջին դասատուն, ով ուսանել է Ռեմբրանդտին եղել է Յակոբ վան Սվանենբրյուխը, ով եղել է միջին որակի գեղանկարիչ: Այստեղ սովորելով 3 տարի Ռեմբրանդտը տեղափոխվում է Ամստեռդամ և ընդունվում սովորելու Պիտեր Լաստմանի մոտ, ով եղել է Ադամ Էլգեյմերի աշակերտը: 1634 թվականին Ռեմբրանդտը ամուսնանում է Սասկիա վան Յուլենբորխի, հայտնի իրավաբանի աղջկա հետ: Սասկիան դառնում է Ռեմբրանդտի կերպարներից մեկը: Սասկիայի դիմանկարներից հայտնի են` “Ռեմբրանդտի հարսնացուի դիմանկարը”, “Սասկիայի դիմանկարը” և “Ռեմբրանդտը իր կնոջ հետ” նկարները: Սակայն Ռեմբրանդտի երջանկությունը երկար չի տևում: 1642 թվականին Սասկիան մահանում է: 7 տարվա ամուսնությունից նրանք ունեցել են 4 երեխա, որոնցից 3 մահանում են: Այդ ժամանակաշրջանից սկսվում է Ռեմբրանդտի ամենավատ օրերը:Վերջին մի քանի աշխատանքներում Ռեմբրանդտը հասել է ամենաբարձր մարդկությանը, նրա կերպարները վառ են և խորը: 1666 թ. նա ավարտում է երկու նկարները, որոնց պատմությունները ոգևորված են Աստվածաշնչով: «Հրեական Հարսնացուն» (1666)-նկարի պայմանական անվանումն է, որը գովերգում է ամուսինների սիրո և ծնողների համար:Ռեմբրանդտի ծերության ժամանակ իրար հետևեցին կորուստները` 1663 թ. մահացել է Հենդրիկյե Ստոֆլեկսը, 1668թ.-քսանյոթամյա Տիտոսը, իսկ մեկ տարի անց 1669 թվականին աղքատության և մոռացության մեջ մահացել է մեծ վարպետը` Ռեմբրանդտը, աշխարհին նվիրելով մոտ վեց հարյուր հիսուն գեղանկարներ, բազմազան փորագրություններ և նկարներ` վարպետ, ում ստեղծագործությունների մասին երկու դար անց Ֆրանսիայի գեղանկարիչ Էնժեն Դելակռուան ասաց,-«…ճշմարտություննը-շատ գեղեցիկ և հազվագյուտ է աշխարհում»:

Իր հայտնի նկարները կարող եք տեսնել այստեղ` facebook.com-ում:

Օրինակ`









0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP