вторник, 14 мая 2013 г.

Բնագետների սեմինար


Բնագիտության ուսուցչուհիները հավաքվեցին Մայր դպրոցի բնագիտության լաբորատորիայում և սկսեցին հերթական սեմինարը:  Բնագիտական սեմինարի լուսաբանման պատասխանատուն ես էի՝ Արտուշ Միքայելյանս: Սեմինարին մասնակցել են` Իվետա Ջանազյանը, Սուսաննա Մարկոսյանը, Գայանե Մխիթարյանը և այլոք: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին  «MSKH Հայրենագիտական ակումբը», հեղինակ` Իվետա Զանազյան: Նա ներկայացնում էր հայրենագիտական ակումբի արշավների մասին: Նաև  ներկայացրեց իր անձնական բլոգը, օրնիակ իր բլոգից ` «Բարձունքի հաղթահարում» և Գովազդ. «Բարձունքի հաղթահարում»  նախագիծը:
Ինձ դուր եկավ այն թեման, որ  Իվետա Ջանազյանը պատմում  էր  իր անցկացրած արշավների մասին, թե ինչ ձևով  են  անցկացնում արշավները:

 Այս ամենը, միասին վերցրած, կարծում  եմ կարող են ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ: Մասնագիտական բուռն քննարկումներից բացի, սեմինարն ուներ նաև ճանաչողական մաս, որի ընթացքում ես նորություններ սովորեցի: Մի խոսքով, ինձ  շատ դուր եկավ  լսել  այդ թեմայի շուրջ խոսակցություն:




0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP