Барселона

Քանի, որ իմ կողմից սիրված, երկիրը  և ակումբը՝ Բարսելոնանա,  դրա համար ես այս էջում կթողարկեմ Բարսելոնայի մասին:


Մեսսիի լավագույն գոլերը 2013 թվականին (18/06/2013)



Երկրպագուներն ընտրել են Մեսսիին և Հայնկեսին (18/06/2013)
Գերմանական Kicker պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու, թե ով է 2012/2013 մրցաշրջանի լավագույն մարզիչը և ֆուտբոլիստը:
Հարցման արդյունքներով լավագույն մարզիչ է ճանաչվել Մյունխենի Բավարիայի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին:
Հայնկեսը ստացել է ձայների 60.5% - ը: Նա առաջ է անցել Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպից և Մադրիդի Ռեալի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյից:
Իսկ ինչ վերաբերում է լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը, ապա Մեսսին ճանաչվել է լավագույնը ձայների 67.4% - ով: Նա առաջ է անցել Քրիստիանո Ռոնալդոյից և Բաստիան Շվայնշտայգերից:

Բարսելոնա քաղաք
 Բարսելոնան (իսպաներեն՝ Barcelona) Իսպանիայի մեծագույն քաղաքներից երկրորդն է և Կատալոնիայի մայրաքաղաքը: Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում: Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ: Բարսելոնը երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական միությունում: 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը, այդ միության անդամ են 43 երկիր:
Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում` Միջերկրական ծովի ափին: Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքրինչ կլոր ֆոնը: Ամենաբարձր կետի` Տիբիդաբոի սարերի բարձրությունն է 512 մ: Բարսելոնան փռված է բլուրների վրա:
Կլիման:

Բարսելոնի կլիման միջերկրական ծովի կլիման է: Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ: Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը` հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C): Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին(մոտ 90 մմ), ամենաքիչը` հուլիսին (մոտ 20 մմ):

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP