Համբարձման տոնը նշում են մայիսի 9-ին:
Համբարձման տոնը մեր եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության:
Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։
Դրանից հետո օրիորդները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:

Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:
Այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան:
Աղբյուր` Լուսանկարը` armblog.net
Առաջադրանքը` Տիկին Նունեյի բլոգից (Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Տեսանյութը`http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=metVv4hKldw#!

Առաջադրանք
Ըստ ծիսական տոնացույցի և կրթահամալիրի ուսումնական օրացույցի, մայիսի 9-ին տոնում ենք Համբարձումը:
1. Խնդրում եմ ծանոթանալ նյութին, սովորել պատմել և բանավոր ներկայացնել դասարանում:
2. Անգիր սովորել նյութում զետեղված չափածո ստեղծագործությունները և պարզել` ով է տողերի հեղինակը:
Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
ОтветитьУдалитьԶուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
Այս խոսքերը Անուշ պոեմից են, իսկ հեղինակը`
Հովհաննես Թումնյանը: