вторник, 14 мая 2013 г.

Մայիսյան հավաքների և սեմինարների արդյունավետությունը

Ողջույն, ես Արտուշ Միքայելյանն եմ: 

Ինչպես գիտեք, մեր կրթահամալիրում տեղի է ունենում Մայիսյան հավաք: Այս տարի Մայիսյան 8-րդ հավաքն է: Առաջին օրը Մա­­յր դպրոցում տեղի ունեցան առարկայական 14 սեմինարներ` բնագետների,դասվարների և լոգոպետների, մարմնամարզության, տեխնոլոգիայի, մասնագիտական կրթության,հասարակագետների, երաժշտության ու թատրոնի, օտար ու մայրենի լեզուների և այլն:
Մաթեմատիկայի  սեմինարի ընթացքում ուսուցիչները քննարկեցին «Հեռավար դպրոց նախագիծը»:Առաջարկվեց նաև  հեռավար դասից հետո աշակերտների գիտելիքների ստուգում կազմակերպել:
Տեխնոլոգիայի սեմինարի ընթացքում քննարկվեցին դպրոցների գլխավոր մուտքերի ձևավորմանհարցերը:
Բնագետները քննարկում էին արշավների ու դրանց կազմակերպման հարցեր:
«Մասնագիտական կրթություն» սեմինարի շրջանակներում խոսվեց ընթերցասիության,երիտասարդների մոտ գրքի, ընթերցանության նկատմամբ սեր սերմանելու անհրաժեշտության մասին:
Մայրենի լեզվի դասավանդողները սեմինարի ընթացքում խոսում էին «Խոսքի մշակույթ» թեմայով  կլոր- սեղանի մասին: Նրանք ասացին, որ կլոր սեղանին մասնակցելու էին նաև հյուրեր այլդպրոցներից:
Մայիսյան հավաքի ամեն օրվա վերջում իմ դասընկերուհի Անի Մանուկյանը փորձում է ամփոփել, թե ինչ է տեղի ունեցել ողջ օրվա ընթացքում: Երկրորդ օրվա վերջում նա կայքում պատմեց տիար Բլեյանիանցկացրած ասուլիսի մասին: Ասուլիսին իրենց մասնակցությունն էին բերել կրթահամալիրիսովորողները, մանկավարժները և մի խումբ լրագրողներ: Այդ օրը նաև «Դպիրի» 69 համարը ներկայացվեց:
Մայիսյան հավաքի երրորդ օրը գրադարանում տեղի ունեցավ «Խոսքի մշակույթ» թեմայով կլոր սեղանը: Ինչպես սպասում էինք, հյուրեր էին եկել մի քանի գյուղերի դպրոցներից:  Կլոր սեղանի մասին մանրամասն կարդացեք Անի Մանուկյանի նյութում:
Վաղը ավելի շատ իրադարձություններ են լինելու: Վաղվա մասին էլ կպատմենք:
Իմ կարծիքով անցկացվող բոլոր սեմինարները և քննարկվող տարաբնույթ հարցերը նպաստում են, որկրթահամալիրում ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպվի կրթադաստիարակչական գործընթացը:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP