Երևի գիտեք, որ Մայիսյան 8-րդ հավաքի լուսաբանման պատասխանատուն 9.2 դասարանն է: Նախ ծանոթացանք հավաքի ծրագրին, աշխատակարգին, կատարեցինք աշխատանքի նախնական բաժանում: Նկատած կլինեք, որ սկսել ենք նաև ծրագրի տարածումը սոցցանցերում, մասնավորապես` ֆեզբուքում:Ու, քանի որ մի քանի օրից սկսվում է Մայիսյան 8-րդ հավաքը, սկսեցինք գովազդային տեսահոլովակների պատրաստման աշխատանքները: Մի քանի խմբի բաժանվեցինք ու սկսեցինք աշխատել: Ես, Ասյան ու Նարեկը որոշեցինք գովազդել Կլոր սեղանը: Երկար մտածելուց հետո, թե ինչպես գովազդենք, որոշեցինք այսպիսի տեսահոլովակ պատրաստել:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий