«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մի հետաքիքիր նախաձեռնություն կա. որոշել ենք դպրոցը դարձնել պարտեզ: Միջին դպրոցն էլ ակտիվ մասնակցում է «Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագծին:
Նախագծի շրջանակներում մաքրում են դպրոցի շրջակայքը, դարձնելով այն ավելի մաքուր և հաճելի: Բացի շրջակայքը մաքրելուց դպրոցի տարածքը դարձնում են ավելի կանաչ: Հողը ազատում են ասվալտից և փոխարենը տնկում են՝ ծառեր և ծաղիկներ, հետո այն խնամում և մշակում են, որպեսզի դպրոցի շրջակայքը ավելի գեղեցիկ լինի: Դպրոցի շրջակայքը գեղեցկացնելու համար մեր տնօրենը կարող էր մասնագետներ բերել, իրենք կսարքեին, բայց այն սեբաստացիներից ոչ մեկի համար հարազատ չէր լինի, իսկ երբ մենք մեր ձեռքերով ենք սարքում, միջավայրը դառնում է իսկապես հարազատ: Այդպես մենք մեր շրջապատի նկատմամբ էլ դառնում ենք ուշադիր ու հոգատար, սովորում ենք սիրել մեզ շրջապատող ամեն մի թուփը և ծառը:
0 коммент.:
Отправить комментарий