
Լյուսեն Լելոնգը հմայված էր Նատալիի գեղեցկությամբ: Նատալիի համար էին նախատեսված այդ նորաձևության սրահի բոլոր լավագույն նմուշները, նրա լուսանկարները չէին իջնում հայտնի ամսագրերի շապիկներից: Գեղեցկուհի իշխանուհուն էին նվիրված Լելոնգի ֆիրմայի այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք էին՝ «Elle…Elle», «Mon Image», «Indiskret»:

Նրան հրավիրում են Հոլիվուդ՝ ֆիլմերում նկարահանվելու:
1942 թ.ին Նատալին հանդիպում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին: Դժվար է ասել՝ այդ կապը ինչ արժեք ուներ Նատալիի համար, բայց Անտուանի համար Նատալին կարևոր նշանակություն է ունեցել: Նրանց սերը երկար կյանք չի ունեցել, սակայն մինչև իր կյանքի վերջ՝ 1944թ., Էքզյուպերին նամակագրական կապ է ունեցել Նատալի Պալեի հետ:
Նատալի Պալեն մահացել է 1981 թ-ին: Կյանքի վերջին 20 տարին ապրել է միայնակ՝ ոչ մեկի հետ շփում չունենալով: Երբեմնի գեղեցկուհի ու հաջողակ այդ կինը գրեթե կույր էր, չարաշահում էր խմիչքն ու քնաբերը: Ինքնասպան է եղել՝ ընդունելով մեծ չափաբաժնով քնաբեր:
Թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարում՝ Նատալի Պալե
0 коммент.:
Отправить комментарий