пятница, 19 июля 2013 г.

Մոսկվայում հային կանացի խալաթով դատարան են բերում ու ստորացնում, իսկ մեր պատկան մարմինները լուռ են

Մոսկվայում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի ,,հերոսը,, հայ է՝ Հրաչյա Հարությունյան... Բոլորս ենք ցավ ապրում կատարվածի համար, ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Ցավում ենք նաև արցախյան պատերազմի բովով անցած հայ մարդու, որդեկորույս հոր համար, որին սպառնում է շատ ծանր դատավաճիռ...
Սակայն Հրայա Հարությունյանին դեղեր են ներարկել, այսինքն, հաղորդել են արհեստական կենսունակություն և կանացի խալաթով՝ վիրավորելով տղամարդկային արժանապատվությունը, ազգային արժանապատվությունը՝ տարել դատարան... Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարող է արդարանալ, որ Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի չէ, չնայած մարդու իրավունքների պաշտպանի համար բոլորը պիտի հավասար լինեն, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարող է ուսերը թոթվելով հայտարարել, թե ինքը շատ հեռու էր, Հայաստանում, իսկ ի՞նչ է արել Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպանը՝ դիվանագիտությունից հազարավոր մղոններով հեռու կանգնած, ժամանակին Արցախում լավ հափրացած ու ,,չաղացած,, մարդը, որը Մոսկվայում զբաղված է միայն ու միայն անձնական բիզնեսի հարցերով: Ռուսաստանում հայերի նվաստացման հարյուրավոր դեպքեր են տեղի ունենում, շատ տեղերում հայերի իրավունքները ոտնահարվում են, իսկ այս դեսպան կոչվածը նույն ժամանակ թամադայություն է անում ռուսաստանաբնակ տարբեր օլիգարխների սեղաններին՝ դիվանագիտությունը վերածելով ծաղրածուական խաղերի... ՈՒ՞ր է նայում մեր արտաքին գործերի նախարարը, ինչու՞ գոնե իր դեսպաններին, որոնց 90 տոկոսն արտերկրում զբաղված է բիզնես շահերով, գոնե մեկ անգամ չի հիշեցնում իրենց սուրբ պարտականությունների մասին... Ինչու՞ հիմա նույն Էդիկ Նալբանդյանը բողոքի նոտա չի հղում Ռուսաստանին՝ պաշտպանելով իր քաղաքացու շահերը, որին ծաղրել են, ոտնահարել արժանապատվությունը, չթույլատրված մեթոդներով դատարան տարել: Համաշխարհային իրավագիտությունն արգելում է մարդուն արհեստական կենսունակություն հաղորդելու միջոցով՝ ենթարկել դատական պատասխնատվության, դատարան տանել բացատրություններ ու ցուցմունքներ կորզելու, նրա նկատմամբ դատավճիռ կայացնելու... Սա համաշխարհային իրավագիտության մեջ բացառիկ դեպք է, իսկական սադիզմ է, իսկ Օլեգ Եսայանի նման՝ մեր հարկատուներիս հաշվին օրավոր չաղացող, շքեղ ավտոմեքենաներ և Երևանում էլիտար բնակարաններ փոխող մեկը, անտարբերության է մատնել ամեն ինչ... Վերջապես, ու՞ր են մարդու իրավունքներով զբաղվող մեր հասարակական կազմակերպությունները...

Այս լուրը հեղաշրջում կատարեց ամբողջ Հայաստանը,  և ես շատ շնորհակալ եմ, որ http://blognews.am-ում գրվեց այնպիսի նյութ,որը ճիշտ ձևով ներկայացրեց: Ես հաստատ գիտեմ, որ թուրքը հայի հետ այսպիսի բան չէր անի բայց ռուսը, դե  արդեն գիտեքն, և ես շատ եմ ցանկանում, որ այս նյութը տարածվի ամբողջ աշխարհով մեկ: 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/387287508042380

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Վերջի փոփոխությունը կատարեց` Արտյուշ Միքայելյանը, բլոգի ղեկավարը:
Համենայնդեպս շնորհակալություն:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP