суббота, 8 июня 2013 г.

Ցտեսություն` Ն. Աղբալյան

Մեր դպրոցն էդքան էլ չէի սիրում, հատկապես վերջին տարում: Բայց որ հիմա հիշում եմ, թե ինչեր էինք անում դասերի ժամանակ` ծիծաղս գալիս ա: Մեր դասարանը դպրոցի ամենակարգապահ ու սովորող դասարանն էր, բայց էլի անկարգություններ անում էինք: Չնայած դրան` բոլոր դասատուներն էլ սիրում էին մեր դասարանը:
Հայոց լեզվի դասատու Սահակյանը, որը կարճահասակ, կարճ մազերով, մի փոքր գեր, բայց շատ հաճելի կին էր,  իմ դուրը գալիս էր: Երբ տնայինները արած չէինք լինում կամ իրեն բարկացնում էինք ասում էր. «Ես ձեր դասարան եմ մտնում ու հանգստանում եմ,  էնպես արեք, որ սիրով մտնեմ»:
Ես, ընկերուհիս ու երկու դասընկերներս իր ժամին միշտ միասին էինք նստում ու ամբողջ ժամին խոսում էինք, բայց էդ ամեն ինչի հետ`դասին էլ էինք մասնակցում:
Մեկ-մեկ ընկեր Սահակյանը  շրջվում ու մեզ ասում էր. «ի՞նչ եք էդքան խոսում»:
Դե քիմիայի ժամի մասին էլ խոսք չկա. ով` ինչ ուզում անում էր: Մեկը երգում էր, մյուսը` ամբողջ ժամին դասարանով ման գալիս, մի խոսքով խառնոտ վիճակներ:  Իսկ մաթեմատիկայի ժամերին էդքան չարություն չէինք անում ինչքան դասատուի խոսելու ժամանակ ծիծաղում էինք: Որ դաս էր բացատրում նենց արագ էր խոսում, որ չէինք հասկանում: Ու էսպես շատ դասեր կան, որ կարող եմ թվարկել, մի խոսքով շատ լավ էր անցնում:

Դե մենք էլ մեր ինը հոգով շուտ-շուտ էինք հավաքվում ու դուրս գալիս ման գալու: Էն ժամանակ, որ դուրս էինք գալիս, ընդհանրապես դպրոցից չէինք խոսում: Բայց հիմա, որ հանդիպում ենք կամ էլ հավաքվում ենք հիշում ենք, թե ինչեր էինք անում և ուզում ենք, որ նորից էդ պահերը հետ գան:

Ցտեսություն` Ն. Աղբալյան

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP