
Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունում գտել են «առաջադեմ քաղաքակրթության» խորտակված քաղաք (տեսանյութ)`
Կանադացի գիտնականները Բերմուդյան եռանկյունում հայտնաբերել են խորտակված քաղաք, հայտնում է newsru.com-ը։

Գիտնականների խումբը՝ Փոլ Վանցվեյգի և Պոլինա Զալիտցկու գլխավորությամբ, ծովի ընդերքը հետազոտել է ռոբոտի օգնությամբ, որը նկարել է քաղաքի ավերակները Կուբայի արևելյան ափից 700 մ դեպի հյուսիս ընկած հատվածում, տեղեկացնում է լատինամերիկյան Prensa Latina գործակալությունը։
Հետազոտողների ստացած կադրերում երևում են ոչ միայն բուրգեր, այլև սֆինքսը և մի քանի մոնոլիտ կառույց, իսկ շինությունների պատերին երևում են փորագրություններ։
«Այն, ինչ մենք տեսնում ենք պատկերներում, զարմանալի է. ավազի անսահման սպիտակ հարթավայրեր, իսկ դրանց կենտրոնում պարզ երևում է արհեստական կառույցների ճարտարապետությունը»,- կադրերը նկարագրում է Զալիտցկին։
«Մենք չգիտենք, թե սա ինչ է, սակայն չենք կարծում, որ բնությունն ունակ է սիմետրիկ ճարտարապետությամբ կառույցներ ստեղծել»,- նշել են կանադացի հետազոտողները։
Աղբյուրներ` ֆոտոներ
Տեղեկություն` Վիքիպեդիա
Տեղեկություն` Գեորգի Թևոսյանի բլոգից
Տեղեկություն` Թերթ. am-ում
Տեղեկություն տեսանյութով` http://www.youtube.com-ում
0 коммент.:
Отправить комментарий