«Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 26 սեպտեմբերի 2002թ.-ի թիվ 1587-Ն որոշման հիման վրա «Անտառային գիտափորձարարական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման արդյունքում : Այն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական ոլորտի գծով փորձարարական և ուսուցողական աշխատանքներ կատարող կազմակերպություն է:
Կազմակերպության գործունեության առարկան «Զիկատար» պետական արգելավայրի տարածքում գտնվող անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպա¬նու¬թյան, վերականգնման, վերարտադրության« ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործման, անտառշինական աշխատանքների, անտառ-էկոլոգիական փորձարարական ուսումնասիրությունների, անտառի գենտիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների իրականացման ապահովումն է:
0 коммент.:
Отправить комментарий