воскресенье, 30 июня 2013 г.
Մեծն իշխանուհին՝ Նատալի Պալե

Լյուսեն Լելոնգը հմայված էր Նատալիի գեղեցկությամբ: Նատալիի համար էին նախատեսված այդ նորաձևության սրահի բոլոր լավագույն նմուշները, նրա լուսանկարները չէին իջնում հայտնի ամսագրերի շապիկներից: Գեղեցկուհի իշխանուհուն էին նվիրված Լելոնգի ֆիրմայի այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք էին՝ «Elle…Elle», «Mon Image», «Indiskret»:

вторник, 18 июня 2013 г.
Վալերի Սինելնիկով, «Մանկական հիվանդություններ»

понедельник, 17 июня 2013 г.
Որտեղ է Գտնվում Բերմուդյան Եռանկյունը

среда, 12 июня 2013 г.
понедельник, 10 июня 2013 г.
Մարտիրոս Սարյանը արվեստի մասին «Արվեստ»

Աղբյուր` http://arminebabayan.blogspot.com/2013/04/blog-post_9805.html
Մարտիրոս Սարյանը «Ես իմ անուշ Հայաստանի»-ի մասին «Արվեստ»

... Բայց ահա չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»: Երբեք բերանացի չեմ սովորել, պարզապես գիտցել եմ: Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ:
Դա մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որ կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն:
Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»: Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է: Պոեմ էլ չէ, վեպ` նույնպես: «Ես իմ անուշ Հայաստանին» ավելի շուտ բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո` հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Սա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է:
Այսպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաաստված լինել:
Աղբյուր`http://arminebabayan.blogspot.com/2013/04/blog-post_7813.html
Երվանդ Քոչար «Արվեստ»
Աղբյուր` http://arminebabayan.blogspot.com/2013/05/blog-post_18.html
Երվանդ Քոչար: Վիքիպեդիա
Երվանդ Քոչար: Դպրոցական մեծ հանրագիտարան
Երվանդ Քոչար: Վիրտուալ թանգարան
суббота, 8 июня 2013 г.
Ցտեսություն` Ն. Աղբալյան
Մեր դպրոցն էդքան էլ չէի սիրում, հատկապես վերջին տարում: Բայց որ հիմա հիշում եմ, թե ինչեր էինք անում դասերի ժամանակ` ծիծաղս գալիս ա: Մեր դասարանը դպրոցի ամենակարգապահ ու սովորող դասարանն էր, բայց էլի անկարգություններ անում էինք: Չնայած դրան` բոլոր դասատուներն էլ սիրում էին մեր դասարանը:
Հայոց լեզվի դասատու Սահակյանը, որը կարճահասակ, կարճ մազերով, մի փոքր գեր, բայց շատ հաճելի կին էր, իմ դուրը գալիս էր: Երբ տնայինները արած չէինք լինում կամ իրեն բարկացնում էինք ասում էր. «Ես ձեր դասարան եմ մտնում ու հանգստանում եմ, էնպես արեք, որ սիրով մտնեմ»:
Ես, ընկերուհիս ու երկու դասընկերներս իր ժամին միշտ միասին էինք նստում ու ամբողջ ժամին խոսում էինք, բայց էդ ամեն ինչի հետ`դասին էլ էինք մասնակցում:
Ստատուսներ` կյանքի կարևոր մասեր, եղիր ներդաշնակ քո էության հետ
Աղբյուր` http://www.status4ka.am/publ
1)Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում այն մարդու հոգում,ով միշտ ծիծաղում է...
2)Պետք է հանդիպել այնպիսի տղամարդու հետ,ում աչքերում խելացիություն կա, ում խոսքերում իմաստ կա, ում արարքներում կա հարգանք կնոջ նկատմամբ...
3)Գնահատե'ք տատիկներին ու պապիկներին. նրանց մեզնից ոչ բոլորն ունեն...
4)Կարևորը ոչ թե գիտելիքների քանակն է,այլ որակը. կարող ես չափազանց շատ բան իմանալ, բայց չիմանալ ամենաանհրաժեշտը...
5)Ինչ-որ պահի անպայման կգա այն ժամը, երբ կհասկանաս, որ մայրիկդ ճիշտ էր...
1)Ոչ ոք չգիտի` ինչ է կատարվում այն մարդու հոգում,ով միշտ ծիծաղում է...
2)Պետք է հանդիպել այնպիսի տղամարդու հետ,ում աչքերում խելացիություն կա, ում խոսքերում իմաստ կա, ում արարքներում կա հարգանք կնոջ նկատմամբ...
3)Գնահատե'ք տատիկներին ու պապիկներին. նրանց մեզնից ոչ բոլորն ունեն...
4)Կարևորը ոչ թե գիտելիքների քանակն է,այլ որակը. կարող ես չափազանց շատ բան իմանալ, բայց չիմանալ ամենաանհրաժեշտը...
5)Ինչ-որ պահի անպայման կգա այն ժամը, երբ կհասկանաս, որ մայրիկդ ճիշտ էր...
Подписаться на:
Сообщения (Atom)