понедельник, 27 мая 2013 г.

Ամենասարսափելի տիեզերական երևույթները (տիեզերք ակումբ)


Սեւ խոռոչներ-նրանք այնքան հզոր են որ անգամ լույս, եթե գտնվի համապատասխան հեռավորության վրա, չի կարող փախչել նրա ճիրաններից: Նրանք կլանում են այն ամենը ինչ պատահում է իրենց ճանապարհին: Չնայած այս անհավանական բացատրություններին, նրանք իրական օբյեկտներ են, որոնք տարածված են ամբողջ տիեզերքում: Իրականում, աստղագետները ենթադրում են, որ գերբնական սև խոռոչները լինում են բոլոր գալակտիկաների կենտրոնում, այդ թվում նաև մեր  Ծիր կաթին համաստեղությունում: Այս խոռոչները ունենում են ապշեցուցիչ մեծություններ:


Աղբյուրը` http://www.copypaste.am/2013/03/22/%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%BD%D5%A1%D6%83%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%BF%D5%AB%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5/

понедельник, 20 мая 2013 г.

Շատ շուտով Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Շառլ Ազնավուր

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ,  դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:
2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Մայիսյան 8-րդ հավաքը լուսաբանեցինք, հիմա էլ ամփոփում ենք

Միքայելյան Արտուշ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ամեն ուսումնական տարվա վերջում անց է կացվում ստեղծագործական բաց հավաք: Քանի որ կազմակերպվում է մայիսին, այդպես էլ կոչվում է՝ Մայիսյան: Այս տարի Մայիսյան հավաքը 8-րդն էր: Այն  կազմակերպվում է ԿԳՆ նախարարության պատվերով:
Մայիսյան հավաքները կազմակերվում են, որ կրթահամալիրի դասավանդողները և սովորողները ներկայացնեն իրենց հեղինակային ծրագրերի մշակումները, աշխատանքների արդյունքները: Հավաքը բաց է, քանի որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել բաց դասերին, քննարկումներին, ասուլիսներին, կլոր սեղաններին, «Դպիրին» ներկայացնել մանկավարժական հոդվածներ:

четверг, 16 мая 2013 г.

«Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագիծը


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մի հետաքիքիր նախաձեռնություն կա. որոշել ենք դպրոցը դարձնել պարտեզ: Միջին դպրոցն էլ  ակտիվ  մասնակցում է «Մեր բակը՝ կրթական պարտեզ» նախագծին:
Նախագծի շրջանակներում մաքրում են դպրոցի շրջակայքը, դարձնելով այն ավելի մաքուր և հաճելի: Բացի շրջակայքը մաքրելուց  դպրոցի տարածքը  դարձնում են ավելի կանաչ: Հողը ազատում են ասվալտից և փոխարենը տնկում են՝ ծառեր և ծաղիկներ,  հետո այն խնամում  և մշակում են, որպեսզի  դպրոցի շրջակայքը  ավելի գեղեցիկ  լինի: Դպրոցի շրջակայքը գեղեցկացնելու համար մեր տնօրենը կարող էր մասնագետներ բերել, իրենք կսարքեին, բայց այն սեբաստացիներից ոչ մեկի համար հարազատ չէր լինի,  իսկ  երբ մենք մեր ձեռքերով ենք սարքում, միջավայրը դառնում է իսկապես հարազատ: Այդպես մենք մեր շրջապատի նկատմամբ էլ դառնում ենք  ուշադիր ու հոգատար, սովորում ենք սիրել մեզ շրջապատող ամեն մի թուփը և ծառը:



вторник, 14 мая 2013 г.

Մայիսյան հավաքների և սեմինարների արդյունավետությունը

Ողջույնես Արտուշ Միքայելյանն եմ

Ինչպես գիտեքմեր կրթահամալիրում տեղի է ունենում Մայիսյան հավաքԱյս տարի Մայիսյան 8-րդ հավաքն էԱռաջին օրը Մա­­յր դպրոցում տեղի ունեցան առարկայական 14 սեմինարներբնագետների,դասվարների և լոգոպետներիմարմնամարզությանտեխնոլոգիայիմասնագիտական կրթության,հասարակագետներիերաժշտության ու թատրոնիօտար ու մայրենի լեզուների և այլն:

Բնագետների սեմինար


Բնագիտության ուսուցչուհիները հավաքվեցին Մայր դպրոցի բնագիտության լաբորատորիայում և սկսեցին հերթական սեմինարը:  Բնագիտական սեմինարի լուսաբանման պատասխանատուն ես էի՝ Արտուշ Միքայելյանս: Սեմինարին մասնակցել են` Իվետա Ջանազյանը, Սուսաննա Մարկոսյանը, Գայանե Մխիթարյանը և այլոք: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին  «MSKH Հայրենագիտական ակումբը», հեղինակ` Իվետա Զանազյան: Նա ներկայացնում էր հայրենագիտական ակումբի արշավների մասին: Նաև  ներկայացրեց իր անձնական բլոգը, օրնիակ իր բլոգից ` «Բարձունքի հաղթահարում» և Գովազդ. «Բարձունքի հաղթահարում»  նախագիծը:
Ինձ դուր եկավ այն թեման, որ  Իվետա Ջանազյանը պատմում  էր  իր անցկացրած արշավների մասին, թե ինչ ձևով  են  անցկացնում արշավները:

Կադրեր կրթահամալիրի Կենտրոնից


Լուսանկարները` Արտուշ Միքայելյանի և Նարեկ Սահակյանի, 9.2 դաս.




Մայիսյան հավաքին ընդառաջ


Երևի գիտեք, որ Մայիսյան 8-րդ հավաքի լուսաբանման պատասխանատուն 9.2 դասարանն է: Նախ ծանոթացանք հավաքի ծրագրին, աշխատակարգին, կատարեցինք աշխատանքի նախնական բաժանում: Նկատած կլինեք, որ սկսել ենք նաև ծրագրի տարածումը սոցցանցերում, մասնավորապես` ֆեզբուքում:Ու, քանի որ մի քանի օրից սկսվում է Մայիսյան 8-րդ հավաքը, սկսեցինք  գովազդային տեսահոլովակների պատրաստման աշխատանքները: Մի քանի խմբի բաժանվեցինք ու սկսեցինք աշխատել: Ես, Ասյան ու Նարեկը որոշեցինք գովազդել Կլոր սեղանը: Երկար մտածելուց հետո, թե ինչպես գովազդենք, որոշեցինք այսպիսի տեսահոլովակ պատրաստել:

четверг, 9 мая 2013 г.

Մայիսի 9-ը փառավոր հաղթանակների օր է

«Մայիսի 9-ը ոսկե տառերով է գրվել մեր ժողովրդի պատմության մեջ»:Արդեն 21 տարի է Մայիսի 9-ը կրկնակի խորհուրդ ունի հայերի համար: Անցյալ դարի 40-ականներին տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի խորհրդին 1992թ.-ին գումարվեց նաև Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման խորհուրդը:

вторник, 7 мая 2013 г.

Միսաք Մեծարենց` Վայրի ծաղիկը


Վայրի ծաղիկ, անունդ ինչ է.
Ըսե’, մասուր ու կանանչե`
Ցանկապատի շուքին նստած,
Վայրի ծաղիկ, անունդ ինչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
Բուրող ծաղիկ, անունդ ինչ է.
Ըսե’, քի’չ մը գեթ չես դողար,
Հովիկն անույշ երբոր փըչե…
Հըպարտ ծաղիկ, անունն ինչ է
Պարիկին, որ անցավ քովեդ,
Հեզուկ ու սև սաթի վետվետ



Ցայտք մը ձգած իր քամակեն:
Գիտես, ծաղիկ, անունն ինչ է
Դողին` զոր քեզ տըվավ հովիկ,
Ու ձայնին` որ զիս կը կանչե…



понедельник, 6 мая 2013 г.

Շատ շուտով կլինի Համբարձման տոնը, որը հայտնի է նաև Վիճակ կամ Ջանգյուլում անվանումներով

Համբարձման տոնը նշում են մայիսի 9-ին:
Համբարձման տոնը մեր եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության:

Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։

среда, 1 мая 2013 г.

Շնորհավոր մայիսի 1-ը

Շնորհավոր մայիսի 1-ը 
Մայիսի 1-ը աշխարհի աշխատավոր ու բարիքներ ստեղծող դասակարգի պայքարի, մաքառումներ ու նրանց համերաշխությունը խորհրդանշող օրն է:Ինչո՞ւ մաքառում, պայքար ու համերաշխություն… Աշխատավոր դասակարգի ու նրա կողմից ստեղծած բարիքները մշտապես շահագործման ու չարաշահման են ենթարկվում իշխող ու կեղեքող դասակարգի կողմից, հետևաբար իրավունքների վերահաստատման համար, կազմակերպված անդուլ պայքար է հարկավոր:1991թ. Հայաստանի դինամիկ զարգացման անիվը ցավալիորեն հետ շպրտվեց, և զարգացման մայր ուղին բռնած Հայաստանը կրկին կանգնեց կոտրած տաշտակի առաջ, վերադարձավ դեպի հետադիմական, շահագործումներով, սոցիալ- տնտեսական անարդարություններով ու անհավասարություններով լի կապիտալի դիկտատուրայի հասարակարգ:
 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP