Երկրի վրա ամենացածրահասակ կուլտուրիստը`Դև Ադիտյան Ռոմեո մականունով, որի անունը մտել է տեղական ձեռքբերումների հավաքածուի և Լիմկիի ռեկորդների գրքի մեջ, վախճանվել է 23 տարեկանում Հնդկաստանում: Նրա աճյունը այրել են իր հայրենիքում Պենջաբ նահանգի Պհագվարա քաղաքում:
Ռոմեոյի բոյը մի փոքր էր բարձր. 80սմ-ից, իսկ քաշը 9կգ էր, նա իր կառուցվածքի համեմատ սպորտային բավականին բարձր արդյունքների էր հասել աշխարհում: Մի ձեռքով նա բարձրացնում էր 3կգ գանտել, իսկ պառկած դյուրին բարձրացնում էր 6կգ-անոց շտանգա:
Սպորտսմենի մարզիչ Ռանջիտ Պաբլան Ռոմեոյի մահը համարում է Պենջաբ նահանգի և ամբողջ երկրի համար անփոխարինելի կորուստ:”Ռոմեոն մեծ ուշադրություն էր գրավում այն բոլոր մարդկանց մոտ, ովքեր նրան տեսել էին: Ոչ մի ներկայացումից հետո նա առանց պարգևի չէր մնում: Նա ավելացրել է, որ Ռոմեոն շատ լավ աշակերտ էր և ամեն ինչ միանգամից ընկալում էր: 2006թ., Ռոմեոն համարյա մտավ “Գինեսի” գիրք, որպես երկրագնդի ամենափոքր կուլտուրիստ, սակայն ռեկորդը հանձնեցին հարևան Նեպալի բնակչին:
Նկարների մեջ նա իր մարզչի հետ է ով իրենից մոտ 6 անգամ մեծ է
Աղբյուր`
0 коммент.:
Отправить комментарий