Մոլի |
Իմ շնիկի անունը Մոլի է, նա շատ է սիրում լողանալ, սիրում է բոլորին զվարճացնել նաև միշտ գնդակով է խաղում: Իմ ծնողները քույրիկիս ծննդյան օրը նվիրեցին մի շատ-շատ փոքրիկ հրեշտակ, ասեմ դա իմ սիրելի Մոլին էր: Ես հարցրեցի իմ ծնողներից, թե երբ է ծնվել այդ հրեշտակ շունը, նրանք պատասխանեցին, որ Մոլին ծնվել է Հունվարի 1-ին: Իմ շունիկը բաց դեղին գույնի ականջներով փոքրիկ, չարաճճի և մի քիչ էլ փնթի շնիկ է: Մոլին շատ է սիրում թավալվել հողերի մեջ նաև ասեմ նրա կրծքավանդակին կա մի գեղեցիկ ճերմակ խաչ, որը ինձ շատ է դուր գալիս: Երբ մենք պատահմամբ դուռը բաց ենք թողնում նա արագ վազում է բակ և սկսում է հողը փորել, ծաղիկների և խոտերի մեջ թավալվելով : Նաև ասեմ, որ նա այնքան չարաճճի է, որ ծաղիկները ջրելուց գալիս և մտնում է ջրի տակ: Հետո նա ջուր է լինում և սկսում է թավալվել հողերի մեջ: Մինչև նրան լվացացնում ենք բոլորս ջրի մեջ կորում ենք: Մոլին շատ է սիրում գողանալ, փախցնել մեր գուլպաներն ու հողաթափերը: Նա իր սուր ատամներով բռնում է դրանք և արագ փախչում, որ մենք չկարողանանք իրեն բռնել: Մոլին հյուրեր շատ է սիրում: Նա բոլորին շատ ուրախ է ընդունում: Երբ մենք դպրոցից տուն ենք գալիս նա թռչկոտում է և լիզում մեր ձեռքերն ու ոտքերը: Ես Մոլիյին շատ եմ սիրում և պատկերացնում եմ, երբ նա ձագուկներ ունենա նրանք ինչքան չարաճճի կլինեն և ինչ կկատարվի մեր տանը:
Մոլիյի ֆոտոները՝
0 коммент.:
Отправить комментарий