вторник, 16 апреля 2013 г.

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը` էրգիրը (նախագիծ)





=

Եկեք պատմենք մեր պապերի, նրանց  ծննդավայրի, պահած-պահպանած հիշողությունների մասին:
Եղելություններ, պատումներ, որոնք թերևս ոչ այնքան նրանցն են` մեր պապերինը, որքան մերը` հենց մերն ու բոլորինս:
Համացանցում փնտրենք, գտնենք տեղեկություններ ու լուսանկարներ մեր պապերի բնակավայրերի վերաբերյալ, ներկայացնենք ու ճանաչենք մեր պապերի ծննդավայրը:



Առաջադրանք 1

Ձեր տոհմի մեծերից փորձեք պարզել` որտեղից են գալիս ձեր արմատները:


Իմ պապու նախնիները եղել են Էրզրում քաղաքից, որը ներկա պահին գտնվում է թուրքեիր ձեռքերում: Երբ 1915 թվականին թուրքերը կոտորեցին մեր հայ  ժողովրդին, պապիկիս պապը իր ընտանիքի հետ գաղթել  է Վրաստան  հաստատվել Ջավախքում:


Առաջադրանք 2

1. Համացանցում փնտրենք, գտնենք տեղեկություններ ու լուսանկարներ ձեր պապերի բնակավայրերի վերաբերյալ:

2. Դասարանում բանավոր ներկայացնենք ձեր պապերի ծննդավայրի մասին տեղեկություններ:

3. Պատմեք  ընտանեկան հին լուսանկարների, հին իրերի, պատմությունների, հիշողությունների մասին:

Իմ նախնիներից բերված իր`

















Էրզրում


Կարին, Անաստասուպոլիս, Արզրում, Քարին – քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Կարինի գավառում, Կարինի սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, ծովի մակերևույթից շուրջ 2000մ. բարձրության վրա: Կարինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց /Հայասական/ թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է Կարին անունը:
885թ-ին Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ: 949թ-ին Բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049 թ-ին , երբ սելջուկ թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծնքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենիքի անունով կոչեցին նաև Արծն, որից և առաջացան Կարինի թուրք-արաբական Արզն Ռում, Արզրում, Էրզրում անունները: Կարինը մշտապես եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը:
Կարինը նախ և առաջ հայտնի է եղել իբրև բերդաքաղաք: 19-րդ դ-ի վերջին 20-սկզբներին Կարինում գործում էին Աղաբալյան, Արծնյան, Գալ‎‎ֆայան, Հռիփսիմյան, Մսրյան և Տեր-Ազարյան դպրոցները: Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը: Այդ ժամանակ Կարինում կար նաև երեք մանկապարտեզ:
Կարինի պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել: Այն ինչ մնացել է համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են: Դրանցից նշանավորը Սբ. Աստվածածին եկեղեցին է: Այն կառուցվել է 1840թ-ին, 7-րդ դ-ի հին շինության տեղում: Սբ.Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ հայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11-12րդ դ-երի տապանաքարեր:
Կարինում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին, Եղիա Կարնեցին, ՙՊաշտպան հայրենյաց՚ խմբակի ղեկավար Կետեկցյանը, մշակութային գործիչ Շավարշ Գարագաշը, գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին, սովետահայ նկարիչ Ա.Ալեքսանյանը:

                                                                    Ջավախք


Ջավախքը եղել է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի իննը գավառներից մեկը:
Ջավախքով է անցնում Կուր գետը: Մեծ լճերից են` Փարվանա, Խանչալի, Սաղամո և Մադաթափա լճերը: Միջին բարձրությունը 1800մ է, ամենաբարձր կետը` 3301մ` Աբուլ սարի գագաթը:
Արգիշտի Ա արքայի խորխորյան արձանագրության մեջ այն հիշատակվում է «Զաբախա» անունով: Դեռ VIII դ. հայաբնակ Ջավախքը միացվել է Վանի թագավորությանը: 428թ.-ին, Արշակունիների դինաստիայի անկումից հետո, այն անցավ Պարսկական այնուհետև Արաբական տիրապետության տակ: IXդ.-ում Սմբատ I Բագրատունին կրկին միացրեց այն Հայոց թագավորությանը:
XIդդ. Ջավախքը կարճ ժամանակով անցավ վրաց Բագրատունիների տիրապետության տակ: Սակայն 1064թ.-ին այն ենթարկվեց սելջուկ-թուրքերի ավերիչ հարձակմանը, որից հետո այնտեղի հայերը տասնյակ տարիներ զսպում  էին հրոսակների պարբերական հարձակումները:
XIIդ. Իվանե և Զաքարե Զաքարյանների հաղթանակների արդյունքում Ջավախքը, ինչպես և Հայոց այլ հյուսիսային շրջանները անցան Զաքարյանների իշխանական տոհի տիրապետության տակ:
Այժմ Ջավախքն ընկած է Վրաստանի պետական սահմաններում: Այն ընդգրկում է Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հարավային հատվածը: Սահմանակցում է ՀՀ և Թուրքիայի հետ:

Աղբյուր`
http://www.findarmenia.com/arm/armenia/javakhk
http://anitour.am/destinations.php?erzrum



Առաջադրանք 3

1. Փոքրիկ վերլուծություն կատարեք` պարզելով ձեր դասարանի, Միջին դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների «արմատների աշխարհագրությունը»:

2. Նախագիծն ի՞նչ տվեց քեզ: Ի՞նչ գիտեիք, ի՞նչ նոր բան  իմացաք:

Ինձ այս նախագիծն տվեց իմանալ իմ պապերի ծննդավայրի մաիսն`  Ջավախքի և Էրզրումի: Նաև ավելին ասեմ ինձ այս նախագիծը հիշեցրեց իմ ապուպապերի ծննդավայրը: Ես իմացա իմ ընտանիքից, թե ով է եղել իմ պապու պապը կամ տատու տատը, մայրը:Ես շատ բաներ սովորեցի և իմացա: Եթե մարդ չիմանա, թե իր պապը կամ պապու պապերը  ինչ են արել այն ժամանակ, ինչով են զբաղվել, աշխատել,ուրեմն այդ մարդը մարդ չէ,  իսկ ես այդ ամենինչը իմացա այս նախագծի օգնությամբ: Մինչև չիմանաս ինչ արմատներ ունես, չես իմանա ով ես դու:


Առաջադրանք 4

Ի՞նչ ես կարծում` ի՞նչ են տալիս մեր պապերի, նրանց ծննդավայրի մասին տեղեկությունները: Ի վերջո, մեր ինչի՞ն են պետք դրանք: Խոսքդ հիմնավորիր:

Մեր և նաև ուրիշների պարտքն է իմանա իր ապուպապերի մասին, թե նրանք այն ժամանակ ինչով են զբաղվել, ինչ աշխատանքով և այլն: Այս նախագծի օգնությամբ ես և իմ ընկերներս իմացան իրենց ապուպապերի մասին, իմացան իրենց արմատները, թե որտեղից են սկիզբ առել: Մեզ շատ պետք է իմանալ, թե որտեղ են ապրել մեր նախնիները,` օրինակ իմ պապիկիս նախնիները եկել են Էրզրում քաղքից հետո այնտեղից իմ պապու պապը իր ընտանիքի հետ գաղթել է Ջավախք: Ես մանրամասն չգիտեյի Էրզրում քաղաքի մասին նաև Ջավախքի, այս նախագծի օգնությամբ ես իմացա համ Էրզրումի մասնին  նույնպես Ջավախքի, որը ինձ շատ պետք էր, նաև ես պարտավոր էի իմանալ իմ նախնիների մասին: Ես նույնպես կասեմ ու չեմ հերքի, որ մինչև չիմանաս ինչ արմատներ ունես, չես իմանա ով ես դու:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP