Երբեմն մարդու կյանքում գալիս են այնպիսի պահեր, երբ պարտադիր է դառնում ինչ-որ մեկի հետ անկեղծանալ: Այդ պահին մարդը սկսում է փնտրել հարազատ հոգի, հասկացող մարդ: Ոչ բոլորի հետ է հնարավոր անկեղծանալ: Սովորաբար այն մարդիկ, որոնց մոտ լինում է անկեղծանալ՝ օժտված են լինում լսելու և պահը վերլուծելու մեծ ունակություններով:Անկեղծությունը ճշմարտության մայրն է և ազնիվ մարդու ցուցակը: Անկեղծությունը երբեմն շատ է նման միամտության: Ինքն իր հանդեպ բացարձակ անկեղծ լինելը բարոյական հերոսություն է, որին միայն քչերը կարող են հասնել: Մարդիկ կփախչեին միմյանցից, եթե նրանք միմյանց տեսնեին լիակատար անկեղծության մեջ: Միայն անազնիվ մարդն է ընդունակ առերես գովել, իսկ հետևից չարախոսել :Կեղծավորը ստում է նաև այն ժամանակ, երբ դրա համար առիթ չկա. ասում է ուղղակի սովորույթի ուժով :Բացահայտ թշնամին ավելի լավ է, քան շողոքորթն ու կեղծավորը:
Հարցեր`
1. Ձեր կաիծիքով արդյո՞ք կարելի է անկեղծանալ:
2.Մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ: Եթե այո ինչ՞ու, եթե ոչ ինչ՞ու:
3.Կեղծավորը միշ՞տ ստրուկ է:
0 коммент.:
Отправить комментарий