вторник, 23 апреля 2013 г.

Ապրիլի 24


Ողջյուն, քանի որ դուք այցելել եք իմ բլոգ և ցանկանում եք կարդալ իմ այս նյութը: Այսօր Ապրիլի 24-ն է: Ապրիլի 24, տարվա 114-րդ (115-րդ նահանջ տարիներում) օրն է: Ես ուզում եմ մի փոքր ծավալվել`  1915 - Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի ինտելեկտուալ վերնախավի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923թթ Հայոց Ցեղասպանությանը:



Հիմա կցանկանամ ներկայացնել Հայ ցեղասպանությոնւը , թե ոնց կոտորեցին մեր հայ ժողովրդին:

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն Թուրքիայի կառավարող ուժերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, որի արդյունքում 1892-1923 թթ.-ներինզանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:

Թուրքիայում նշեցին ապրիլի 24-ը

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողություններ են տեղի ունեցել աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Այդ ֆոնին կարելի է առանձնացնել արդեն երկրորդ տարին Թուրքիայում անցկացվող միջոցառումները: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Ստամբուլում, Անկարայում, Բոդրումում, Իզմիրում եւ Դիարբեքիրում: Օրինակ, Ստամբուլի կենտրոնական` Տաքսիմ հրապարակում մի քանի հարյուր մարդ է հավաքվել եւ հայկական երաժշտության ներքո ծնկի իջնելով` հարգել 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը: Միջոցառումը կազմակերպել են թուրքական հասարակական, իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ: Ոգեկոչման արարողությանը մասնակցել են նաեւ թուրք առաջադեմ մտավորականներ, խորհրդարանում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ: Մեկ այլ միջոցառում էլ անց է կացվել Ստամբուլի Հայդար փաշա երկաթուղային կայարանում, որտեղից էլ 1915-ի ապրիլի 24-ին արտաքսվել են հայազգի հայտնի մտավորականները:

Եթե դու կարդացիր կամ աչքի տակով ընթերցեցիր ուրեմն խնդրում եմ նայիր այս նկարները և պատկերացրու, թե մեր հայ ժողովրդին ինչպես կոտորեց թուրքը կամ սովամահ թողնելով մեր հայ կանանց նաև երեխաններին:

 Նայեք ու մի զարմացեք, այս հարցը կոչում եմ բոլորին , տեսնում եք ինչպես են կոտորել հայ ազգին:
 Այս կինը այնքան հաց չի կերել, որ արդեն չի երևում, որ մարդ է:
  Այս նկարում պատկերված է, թե թուրքերը ինչպես են մեր հայ ժողովրդին կախարան բարձացնելով սպանում:

 Մի մայր, որը սիրելով իր երեխաներին զոհվեց ցեղասպանության ժամանակ այն էլ երեխաները սովահամ եղան: Ինչ ասեմ միայն կանայք չզոհվեցին էէէէ, այլ թուրքերը բռնաբարելով  սպանում  էին նրանց:



                                                                   
Նայեք և պատկերացրեք մեր հայ երեխային, թե ինչպես է սովամահ լինում, որ արդեն կմախքն է մնացել:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP