понедельник, 8 апреля 2013 г.

Արաբները ուղտի կաթից էքսկլյուզիվ շոկոլադ են պատրաստում


Արաբական Միացյալ Էմիրությունների մի կազմակերպություն և շոկոլադի հայտնի արտադրող ավստրիական մեկ այլ ընկերություն անսովոր արտադրանք՝ ուղտի կաթից շոկոլադ թողարկելու մասին պայմանագիր են կնքել: Շոկոլադը կպարունակի այլ բաղադրիչներ ևս՝ ընկույզ, մեղր, չրեր, բնական համեմունքներ:


Արտադրողների խոսքով, ուղտի կաթը շոկոլադն անասելի օգտակար է դարձնում, քանի որ դրանում քիչ քանակությամբ ճարպեր և մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում: Այս շոկոլադը կարող են ուտել նաև շաքարախտով հիվանդները:

Ներկա դրությամբ ուղտի կաթից շոկոլադ սահմանափակ քանակությամբ է արտադրվում: Այն կարելի է ձեռք բերել ընդամենը մի քանի տեղից:
Շոկոլադի գինը չի բարձրաձայնվում, սակայն այն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու աշխարհի ամենաթանկ շոկոլադը


                                         
















0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP