четверг, 21 марта 2013 г.

Կենաց ծառ

Կենաց ծԾագումը
Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքերում, նրանց դասական մշակումը, սակայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և մասնավորապես ոռոգվող երկրագործության շնորհիվ:
 Կենաց ծառի գաղափարի մեջ ընդգրկվել են մարդկանց կենսափորձային իմաստությունները և հին պատկերացումները՝ բնության օրինաչափությունների վերաբերյալ։


 Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել կենաց ծառի մասին պատկերացումները: Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է այն բարու և չարի իմացության կամ ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան, Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի միջով հետ է մղել չար ուժերին: Ինչպես տեսանք տարբեր պատկերացումներ են եղել կենաց ծառի մասին, սակայն խորհուրդը ենթագիտակցորեն նույնն է մնում: Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալումից մինչև մեծանալու, ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ ի վերջո ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:

Հղումներ՝ 


0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP