понедельник, 4 марта 2013 г.

Chrome և Firefox դիտարկչների միջև տեղի ունեցավ WebRTC տեխնոլոգիայով վիդեոչաթ











Mozilla Firefox   և Google Chrome դիտարկիչների միջև կայացավ առաջին վիդեոչաթը, որի հիմքում ընկած էր WebRTC տեխնոլոգիան: Այսինքն այդ վիդեոչաթի համար դիտարկիչները ոչ մի լրացուցիչ ծրագիր ու հավելված չեն օգտագործել: Mozilla-ի կողմից զրույցին մասնակցել է Թոդ Սիմփսոնը, իսկ Google-ի կողմից` Հյու Ֆինենը: Վիդեոչաթի համար օգտագործվել են Google Chrome-ի 25-րդ և Firefox Nightly 21-րդ տարբերակները: Նշեմ, որ այդ երկու տարբերակներն էլ գտնվում են փորձարկման փուլում և այժմ հասանելի են միայն բետա տարբերակներով:



WebRTC-ն հանդիսանում է բաց ծրագրային կոդով նախագիծ, որը նախատեսված է դիտարկիչների միջև վիդեոհոսքեր փոխանցելու համար: Այդ տեխնոլոգիայի հիման վրա հնարավոր է նաև հետաքրքիր ու օգտակար ծրագրեր նախագծել: WebRTC նախագիծն աջակցում է նաև Opera ընկերությունը, իսկ ահա Microsoft ընկերությունը մտադիր է ստեղծել  WebRTC-ի սեփական տարբերակը:



Աղբյուր՝ http://www.armblog.net/2013/02/Chrome-firefox-WebRTC.html


0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP