Դասը պատրաստեց` Միքայելյան Արտյուշը
Ընթերցում ենք տեքստը.
Չարենցը 20-րդ դարի հայ գրողների շարքում ամենազարգացածներից էր, հիանալի տիրապետելով ռուսաց լեզվին, որն այն ժամանակ, այսօր էլ մի զգալի չափով, միջազգային հնչողություն ունեցող լեզու էր, նա ռուսերենով թարգմանաբար կարդաց փիլիսոփայական, արվեստաբանական-տեսաբանական, տարբեր գիտություններին վերաբերող գրքեր: Բավական է դիտել Երևանի Չարենցի տուն-թանգարանում պահվող բանաստեղծի անձնական գրադարանը՝ համոզվելու, թե որքան գիտակ ու զարգացած է եղել նա:
Այդ գրադարանում 1400 հատոր օտարագիր գիրք կա միայն ռուս և արևմտյան գրականությունից, այդ թվում՝ Պուշկին, Լերմոնտով, Պաստեռնակ, Բելի, Գումիլյով, Բալմոնտ, Բրյուսով, և այլն, ինչպես նաև բառարաններ, հանրագիտարաններ, քաղաքական, երաժշտագիտական, փիլիսոփայական, արվեստաբանական հարյուրավոր գրքեր:
Եղիշե Չարենցն իբրև հեղափոխության երգիչ իր կենդանության ժամանակ չէր ընդունվում այնքան անվերապահորեն, ինչ մահվանը հաջորդած տասնամյակներում, գրեթե մինչև վերջերս: Այժմ էլ քիչ չեն այն ընթերցողներն ու նրա ստեղծագործության մեկնիչները, որոնք նրան նախ և առաջ և հիմնականում համարում են հեղափոխության գրող:
Ահա ձեզ ներկայացնեմ «Մահվան տեսիլ» ընդարձակ բանաստեղծությունից մի հատված.
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի եգով մթար
Ու Նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուշեղ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Իր մահվան թվականին՝ 1937-ին, Չարենցը գրում է տպավորիչ տողեր իր հալածական հոգու և մարմնի հավերժական անպարտելիության մասին.
«Չնչին, ինչպես Արարատին նետած քար՝
Դավերը սև մարդուկների այդ անկար –
Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո՝
Վայր են թափվում համայնացած քո կամքով –
Եվ առհավետ կորչում անզոր ու անկար,
Ինչպես անհաս Արարատին նետած քար...»:
Հայ ժողովուրդը չվհատվեց ո՛չ իր գոյությանը սպառնացող պատմական հեռուներում, պետականազուրկ դարերում՝ իրեն զենք ու զրահ անելով քրիստոնեությունը, մայրենի լեզուն, գրականություն, արվեստ ու գիտություններ, ո՛չ էլ ցեղասպանության ու խորհրդային տոտալիտարիզմի ժամանակներում: Սա ազգային բնավորություն է, ապագայի նկատմամբ հույս և հավատ, որ իր ռոմանտիկականությամբ ոչ միշտ է իրականություն դառնում:
Առաջադրանք
1. Կարդացե՛ք տեքստը:
2. Քո կարծիքով` ընթերցողնեն ու մեկնիչները ինչպիսի գրող են համարել` Եղիշե Չարենցին:
3. Փորձեք պարզել, <<Մահվան տեսիլ>> բանաստեղծությունը ո՞ր թվականին է գրված, ըստ իս, ի՞նչ է արտահայտում Չարենցի և՛ նախորդ շրջանի, և՛ հետագայի ամբողջ ստեղծագործությունում:
4. Փորձեք տեղեկություններ հավաքել, <<Մահվան տեսիլ>> բանստեղծության մասին:
5. Ձեր կարծիքով` կարող ե՞ք մեկ բառով կամ նախադասությամբ հիմնավորել Չարենցի կյանքը, ստեղծագործությունները:
Առաջադրանքների պատասխանները գրել «Կարծիք» բաժնում:
Տեսադարան
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=lmHtvG4U8UM#!

0 коммент.:
Отправить комментарий