четверг, 21 марта 2013 г.

Կենաց ծառ

Կենաց ծԾագումը
Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքերում, նրանց դասական մշակումը, սակայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և մասնավորապես ոռոգվող երկրագործության շնորհիվ:
 Կենաց ծառի գաղափարի մեջ ընդգրկվել են մարդկանց կենսափորձային իմաստությունները և հին պատկերացումները՝ բնության օրինաչափությունների վերաբերյալ։

понедельник, 18 марта 2013 г.

Բնության զարթոնքը


Կապուտակ երկնքից մեղմորեն ժպտաց արեգակը:  Դաշտ ու անտառ, սար ու ձոր ողողվեցին արևի ոսկեզօծ  շողերով: Լսվեց թռչունների վաղորդյան  ճռվողյունը: Մեղմօրոր քամու շոյանքից թիթեռնիկն արթնացավ: Մեկ օրվա կյանք ուներ, պետք է շտապեր: Ծաղիկներով լի դաշտը կանչում էր նրան:
    Հանապազօրյա հոգսերով տարված մարդիկ չնկատեցին  թիթեռնիկին: Միայն  կապուտաչյա մանուշակները մեղմորեն ժպտացին գեղեցկուհուն:

Ֆոտոշարք




воскресенье, 17 марта 2013 г.

Ես և իմ մոլորակը


Զարմանահրաշ մեր մոլորակում ամեն կենդանի արարած իր տեղն ու դերն ունի: Բացի մեզ շրջապատող  աշխարհից, մեր հրաշք մոլորակից, սակայն ամեն   ոք  ունի իր ներքին աշխարհը, իր մոլորակը` իր գրված օրենքներով, վերացական, անիրավան բնակչություններով: Մարդու հուզական աշխարհը կարելի է համեմատել մեր իրական մոլորակի բնության հետ, որը պարբերաբար ենթարկվում է որոշակի, երբեմն` շատ անսպասելի փոփոխությունների:
Ցնծության  պահերին  մեր ներքին մոլորակում արևն է շողարձակում, երբ տխուր ես լինում  հոգիդ անձրևում է առատորեն: Հուզական ամեն մի դրսևորում իր  համապատասխան եղանակն ունի:
   Իմ մոլորակը սահմաններ չունի, այնտեղ պատերազմներ հազվադեպ են լինում: Եղանակը գրեթե  միշտ պայծառ է ու արևոտ:
   Իմ մոլորակի թագավորանիստ քաղաքում  գահակալու է <<Խիղճը>>: Ամեն քայլ  կատարելուց առաջ և հետո  ես հաշվետու եմ նրան: Իմ մոլորակի թագավորն ունի նաև խորհրդարաններ որոնցից մեկը <<Սիրտն>> է: Կաշխատեմ ողջ կյանքում ապրել այնպես, որ երբեք  ստիպված  չլինեմ  աչքերս խոնհարել  իմ մոլորակի արդար թագավորի  առաջ: Եվ ամենակարևորը, երբեք չպետք է դադարել երազել, քանի որ երազները  մոլորակին   հաղորդում են հետաքրքրություն և իմաստ:

пятница, 15 марта 2013 г.

Լեոնիդ Ենգիբարով, ժամանակակից նովելներ

Լեոնիդ Ենգիբարյան (1935, մարտի 15 - 1972, հուլիսի 25), ծաղրածու,մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։ Ծնվել է Մոսկվայում։ Հայրը (ազգությամբ` հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։ Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։ 1952-ին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի` տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 50-ականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։

Վիրուսներ


Մուտացիա


Paris


Արեգակ


Աստղեր


Պոլ Գոգեն


Պոլ Սեզան


Վեկտորներ


Ծխախոտի հետևանքներ


Միջազգային մարդասիրական իրավունք


հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքները


Կանանց իրավունքները


Ածխածնի անօրգանական և օրգանական միացություններ,


Շիկացման լամպ


Էլեկտրականություն


Կայծակ


среда, 13 марта 2013 г.

Էլեկտրոնային դաս Եղիշե Չարենց

Դասը պատրաստեց` Միքայելյան Արտյուշը


Ընթերցում  ենք տեքստը.



Չարենցը 20-րդ դարի հայ գրողների շարքում ամենազարգացածներից էր, հիանալի տիրապետելով ռուսաց լեզվին, որն այն ժամանակ, այսօր էլ մի զգալի չափով, միջազգային հնչողություն ունեցող լեզու էր, նա ռուսերենով թարգմանաբար կարդաց  փիլիսոփայական, արվեստաբանական-տեսաբանական, տարբեր գիտություններին վերաբերող գրքեր: Բավական է դիտել Երևանի Չարենցի տուն-թանգարանում պահվող բանաստեղծի անձնական գրադարանը՝ համոզվելու, թե որքան գիտակ ու զարգացած է եղել նա:

суббота, 9 марта 2013 г.

Նոր կյանքը իմ աչքերում


Ապագա հասկանալով հասկանում ենք մի գործողություն, որը լինելու է ուշ: Ես կցանկանամ, որ ապագայում լինեն շատ լավ և գեղեցիկ տեսարժան վայրեր, խաղատների փոխարեն լինեն այգիներ, քանդակված և չկառուցված տնակների փոխարեն լինեն վարդագույն տուֆերով  շենքեր, տնակներ և այլն: Ինչպես ասեց Պարույր Սևակը` մեզ սպանեցին, մեզ կոտորեցին , մեզ վախճանեցին, ստպիված կախարան հանեցին, բայց մեր հայրենքը մեր սրտում աճեց ծախեկց, մեր հայրենիքը ապրեց և բարգավաճեց: Ես նաև ուզում եմ, որ բոլոր դպրոցներում տիրի արդարությունը, անարդարություն չտիրի…. տիրի` միասնականություն: Երկրի թագավորը կամ նախագահը լինի արդար ամեն ինչը արդար դատի և ամբողջ ժողովրդին արդար կամենա…, բայց եթե հաշվենք մինչ օրս ոչմի արդարություն տեղի չունեցավ, ոչ դպրոցներում, ոչ էլ նախագահական ընտրություններում:
Խնդրում եմ Աստծուն գենե մի անգամ լինի արդարություն:

вторник, 5 марта 2013 г.

Հսկայական պլանշետ Lenovo-ի կողմից

Չինական Lenovo ընկերությունը էլեկտրոնիկայի CES 2013 միջազգային ցուցահանդեսում ներկայացրեց 27 դյույմանոց դիսփլեյով և windows 8 օպերացիոն համակարգով աշխատող հսկայական պլանշետ-սեղան, որից կարող են միաժամանակ օգտվել մի քանի հոգի (Multi Touch): Այս պլանշետի միջոցով ավելի հարմարավետ է ընկերների հետ խաղեր խաղալ կամ դիտել լուսանկարներ: Դիտեք տեսահոլովակը, որպեսզի ավելի պատկերավոր տեսնեք պլանշետի բոլոր դրական կողմերը:


Temple Run 2 խաղը կարճ ժամկետում ընդգրկվեց առաջատար բջջային հավելվածների ցուցակում


Կարծում եմ, Android կամ iOS համակարագերով սմարթֆոններ ու պլանշետներ ունեցողներին կարիք չկա ներկայացնել այս խաղը: Խաղի առաջին տարբերակը բավականին հայտնի է և արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից: Վերջերս թողարկվեց նաև խաղի երկրորդ տարբերակը, որը բավականին կարճ ժամկետում տեղ գտավ Android և iOS համակարգերի համար նախատեսված առաջատար հավելվածների ցանկում:Նշեմ միայն, որ մի քանի օրվա մեջ Apple Store-ից այս խաղը  ներբեռնվել է 20 միլիոն անգամ:


Եթե չունեք Android համակարագով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ, ապա կարող եք խաղալ նաև Windows օպերացիոն համակարգում:

понедельник, 4 марта 2013 г.

Chrome և Firefox դիտարկչների միջև տեղի ունեցավ WebRTC տեխնոլոգիայով վիդեոչաթ











Mozilla Firefox   և Google Chrome դիտարկիչների միջև կայացավ առաջին վիդեոչաթը, որի հիմքում ընկած էր WebRTC տեխնոլոգիան: Այսինքն այդ վիդեոչաթի համար դիտարկիչները ոչ մի լրացուցիչ ծրագիր ու հավելված չեն օգտագործել: Mozilla-ի կողմից զրույցին մասնակցել է Թոդ Սիմփսոնը, իսկ Google-ի կողմից` Հյու Ֆինենը: Վիդեոչաթի համար օգտագործվել են Google Chrome-ի 25-րդ և Firefox Nightly 21-րդ տարբերակները: Նշեմ, որ այդ երկու տարբերակներն էլ գտնվում են փորձարկման փուլում և այժմ հասանելի են միայն բետա տարբերակներով:



WebRTC-ն հանդիսանում է բաց ծրագրային կոդով նախագիծ, որը նախատեսված է դիտարկիչների միջև վիդեոհոսքեր փոխանցելու համար: Այդ տեխնոլոգիայի հիման վրա հնարավոր է նաև հետաքրքիր ու օգտակար ծրագրեր նախագծել: WebRTC նախագիծն աջակցում է նաև Opera ընկերությունը, իսկ ահա Microsoft ընկերությունը մտադիր է ստեղծել  WebRTC-ի սեփական տարբերակը:



Աղբյուր՝ http://www.armblog.net/2013/02/Chrome-firefox-WebRTC.html


 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP