вторник, 29 января 2013 г.

Հովհաննես Թումանյանի հոդվածները



Հովհաննես Թումանյանի <<Մեծ ցավ>> հոդվածը`

Հովհաննես Թումանյանը ինչու է ասել <<Մեծ Ցավ>> հոդվածի  մեջ, որ մենք  Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―որ նրա մասին ոչինչ  չգիտենք , ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում, որովհետև ամեն մի հայ պետք է իմանա իր պատմությունը, լեզուն, գրականությունը,  բայց  կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի դրություն:
Մենք մեզ էլ չենք ճանաչում: Իմ կարծիքով  Հովհաննես Թումանյանը ճիշտ է ասել, որ ինչպես կարող է պատահի մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը, մենք հայերս չենք հարգում իրար, իսկ ինչպես պիտի հարգի մեզ օտարը, երբ մեր կողմից լսում է մեր աղավաղված պատմությունը և լեզուն: Ընդամենը դա ցավ է, որ մենք չգիտենք մեր հայ ազգի պատմությունը և հայոց լեզուն:Հովհաննես Թումանյանի <<Մեծ Ցավ >> հոդվածը շատ արդիական է:


Հովհաննես Թումանյանի <<Դառնացած ժողովուրդ>> հոդվածը`

Հովհաննես Թումանյանը << Դառնացած Ժողովուրդ >> հոդվածի մեջ ասել է, եթե դուք արհամարեք ձեր հիվանդությունը ապա պետք է  հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք:Իսկ ես մտածում եմ դուք պետք է հաղթահարեք ամեն մի հիվանդությունը, որ այդ հիվանդությունը  ձեզ երբեք չսպանի:Հովհաննես Թումանյանը ասել է եթե  մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ  բնազդներ, անկարելի  է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը  էն  է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունն ու հիվանդությունը:

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP