вторник, 6 ноября 2012 г.

Ֆովիզմ


1905 թ. փարիզյան ցուցահանդեսում ներկայացվեցին համարձակ և վառ գույներով կտավներ, որոնք, ինչպես դիտորդներին էր թվում, ճառագում էին կիրք և էներգիա: Ֆրանսիացի քննադատ Լուի Վոսելն վերոհիշյալ կտավների հեղինակներին անվանեց վայրի գազաններ (ֆրանսերեն՝ Les Fauves), և այդ պատահական պիտակը ժամանակի ընթացքում ամրագրվեց որպես տվյալ ոճի նկարիչների անվանում: Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը:
 Շարժման առաջնորդներն էին Անրի Մատիսսը և Անդրե Դերենը: Նրանց ոգեշնչել էինպոստիմպրեսիոնիստներ՝ Վան Գոգը և Գոգենը, որոնք իմպրեսիոնիստներին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ: Մատիսսն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում: Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն: Մատիսսը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»:

Սկզբում կերպարվեստ ներթափանցեցին երաժշտական վերացական մեթոդները, հետո գեղանկարչության հիմնակառուցողական ազդեցությունը ներթափանցեց երաժշտության ասպարեզ, որի հետևանքում երևան եկավ երաժշտական լեզվի նոր համակարգ: Աբստրակցիան երաժշտության մեջ, որքան էլ որ դա տարօրինակ լինի, այս առումով գտնվում է կերպարվեստի վերջապահում: Ճիշտ այնպես, ինչպես գեղանկարչության մեջ, երաժշտության մեջ աբստրակցիոնիզմը հանդիպում է ավանգարդ ոճի դրսևորման տարբեր ուղղություններում: Երաժշտության մշակույթում աբստրակտ մեթոդի նախակարապետներն են համարվում երաժշտակական ֆովիզմը և ֆուտուրիզմը:


                          

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP