Պապիկն ու թոռնիկը զրուցելիս են լինում: Պապիկը որոշում է թոռնիկին կյանքի վերաբերյալ մի ճշմարտութուն ասել: Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի միջև ընթացող պայքարին:
Մի գայլը ներկայացնում է` չարությունը, նախանձը, խանդը, եսասիրությունը, կեղծիքը, իսկ մյուսը` բարությունը, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունն ու հավատարմությունը:
Թոռնիկը մտածում է ու ասում.
-Ի՞սկ որ գայլն է վերջում հաղթում:
Պապիկը ժպտալով ասում է.
-Հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես:
0 коммент.:
Отправить комментарий