вторник, 30 апреля 2013 г.

Ամենահեշտը ամենադժվար բանն անելն է…

Ամենահեշտը ամենադժվար բանն անելն է…

Ամենահեշտը ամենադժվար բանն անելն է` մոռանալ Աստծուն և իրեն տալ ունայն աշխարհին:

Աստծո նկատմամբ սերը արտահայտվում է Նրա նկատմամբ` ամեն ինչում ունեցած վստահության մեջ:

Աստծո նկատմամբ կատարյալ Սերը` Նրա հանդեպ ունեցած երախտագիտությունն է ամեն ինչի համար:

Պայքար սկսելով չարի դեմ` մենք ուժեղացնում ենք նրան: Իսկ Հիսուսի նկատմամբ Սերն ամրապնդելով` չարը ոչնչացնում:
Ջանալով չարին հաղթել` հնարավոր չէ հասնել սրբության: Սրբությունը գալիս է Քրիստոսի նկատմամբ ունեցած Սիրուց:
Ուզում ես սիրե՞լ Քրիստոսին. որոնիր այն, ինչը հաճո  է Նրան,  և դու կսիրես Նրան:
Սիրիր Աստծուն` աշխարհը կանհետանա, սիրիր աշխարհը` Աստված կանհետանա:
Շատերն են սիրում Աստծուն, սակայն քչերն են կարող ապրել առանց նրա:
Սիրտը, եսասեր սիրտը չի կարող Աստծուն սիրել, իսկ Աստծուն սիրող սիրտը չի կարող եսասիրությունը սիրել:
Գթասրտությունը հոգուն բերում է փրկության, իսկ Սերը` պայծառության:
Սերը պահանջում է սրտի բացարձակ, ծայրաստիճան մաքրություն, հակառակ դեպքում  դա ոչ թե սեր է, այլ կապվածություն կամ ցնորամոլություն:
Առանց մաքուր սրտի առկայության հնարավոր չէ պահպանել Աստվածային շնորհն ու մոտենալ Աստծո սիրուն:
Բոլոր մարդիկ միմյանցից տարբերվում են միայն մեղքերով, միավորվում` միայն Սիրով:
Աշխարհը տիրում են սիրով, ոչ թե բռնությամբ:
Աշխարհը Սիրուն պատասխանում է միայն բռնությամբ:
Եթե ցանկանում ես ճանաչել Աստվածային Սերը, գիտցիր և ընդունիր այդ Սիրո ցավի խորությունը:
Նա,  ով սիրում է սիրել  և նա, ով սիրում է, տարբեր մարդիկ են.  նրանց միջև անդունդ կա:
Մարդը զարգանում է արագ, բայց մարդկային սիրտը մեծանում է շատ դանդաղ. Աստված նրան նախապատրաստում է  հավիտենական Սիրո համար:
Եթե դու սովորես սիրել ավելին, քան կարող ես, այդ ժամ կկարողանաս և սիրել Քրիստոսին:
Եթե ուզում ես ապրել երկրի վրա`  անհնար է Երկնքից չկտրվելը,  իսկ եթե ուզում ես ապրել Երկնքում` անհնար է երկրից չկտրվելը:

Монах Симеон Афонский, «Искусство борьбы с помыслами»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի





1 коммент.:

  1. Պատասխան` Եթե մարդ փորձում է փոխել դիմացինի ներքնաշխարհը, առաջնահերթ պետք է փոխի ինքը իրեն նոր դիմացինինը:
    Աստծո նկատմամբ սերը արտահայտվում է Նրա նկատմամբ`ամեն ինչում ունեցած վստահության մեջ:
    Աստծո նկատմամբ կատարյալ Սերը`Նրա հանդեպ ունեցած երախտագիտությունն է ամեն ինչի համար:
    Իմ կարծիքով Աստված առաջին հերթին սիրում է և ակնկալում մարդու պատասխան սերը, իսկ Ալլահը չի սիրում. եթե մարդը դառնում է նրա հլու ծառան, այդ դեպքում կարող է սիրված լինելու ակնկալիք ունենալ:Պետք չէ թշնամանալ մեկի հանդեպ այլ ուղղակի արհամարել: Ես մտածում եմ, որ սերը սահմաններ չի ճանաչում, այն ընդգրկում է ամեն ինչ: Ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա գոյություն չունի ոչինչ ավելի քաղցր, ավելի ուժեղ, ավելի բարձր, հաճելի և ընդարձակ, չկա ոչինչ ավելի կատարյալ, քան սերն է, որովհետև սերը ծնվել է Աստծուց և կարող է հանգիստ գտնել միայն Աստծո մեջ:
    Ըստ իս Աստված-Սեր-Մարդ հավերժական շղթայի մեջ առանձնանում են սիրո դրսևորումներ` սեր Աստծո հանդեպ և սեր մարդկանց հանդեպ:

    ОтветитьУдалить

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP